Օսկար Ուայլդի «Սալոմեն» վախթանգովյան բեմում05.05.2021
Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնում երիտասարդ ռեժիսոր, ազգությամբ ղազախ Գուլնազ Բալպեիսովան բեմադրության է պատրաստում բրիտանացի ամենասրամիտ գրող և «պարադոքսների արքա» համարվող Օսկար Ուայլդի «Սալոմեն»։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։
Այս ներկայացմամբ թատրոնը ամբողջացնում է Ռուսաստանում ապրած և ստեղծագործած հայ թատերական գործչի՝ Եվգենի Վախթանգովի 100-ամյակին նվիրված մի նախագիծ, որը նպատակ ունի մեկտեղել այն երկրների ցանկը, որոնց դրամատուրգներն առավել մեծ ազդեցություն են ունեցել նրա ռեժիսորական ոճի ձևավորման վրա։
Ըստ ռեժիսորի Օսկար Ուայլդը այս պիեսով ջարդել է աստվածաշնչյան պատմության կառուցվածքը և Քրիստոսի գալուստն ավետած Հովհաննես Մկրտչի գլխատման պատճառ դարձած Սալոմեի արարքում տեսել նուրբ շարժում դեպի պոեզիա։
«Անկեղծության փնտրտուք այն բանի մեջ, որը վաղուց կնքվել է որպես գռեհկություն»,֊ այսպես է բնութագրել իր բեմադրության ասելիքը ռեժիսորը և նշել, որ դա վերադարձ է դեպի ռոմանտիզմ և ռոմանտիկություն, որտեղ սառնարյուն մտածողությունը և անտարբերությունը մարտի է բռնվում հրաշքի նկատմամբ միամիտ հավատի, անտեսանելի աստվածների և ոգիների հետ։
Ավելացնենք, որ Վախթանգովի անվան թատրոնում, ազգությամբ Ղազախ ռեժիսորը բեմադրել է էլի մի շարք գործեր։ Նա որպես բեմադրիչ հանդես է եկել նաև Լիտվայի մայրաքաղաքի հայտնի Փոքր , ինչպես նաև Մոսկվայի Ելենա Կամբուրովայի ղեկավարած երաժշտության և պոեզիայի թատրոններում։