Ոմանք սկսեցին միմյանց հետ համագործակցել, ոմանք՝ մրցել05.18.2021
Մոսկվայի Մայակովսկու անվան թատրոնը շուտով հանդիսատեսին կներկայացնի «Նորարները» բեմադրությունը, որի հիմքում ընկած է ամերիկացի գրող և լրագրող Ուոլտեր Այզեկսոնի նույնանուն գիրքը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am․֊ը հղում անելով՝ «teatral-online.ru»֊ին։
«Apple» ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի մասին կենսագրական գրքերից ամենամասսայականի հեղինակ Այզեկսոնը բեդրության գրական հիմք դարձած գրքում անդրադառնում է այն թեմային, թե ինչպես մի քանի հանճարներ, հաքերներ և համակարգչի բարձրակարգ մասնագետներ իրականացրին թվային հեղափոխություն, ինչպես նրանցից ոմանք սկսեցին միմյանց հետ համագործակցել, ոմանք՝ մրցել և ինչու ոմանք բարգավաճեցին, իսկ մյուսները մատնվեցին անհաջողության։
Բեմադրությունը հեղինակները նվիրում են Ռուսաստանում հռչակված գիտության տարուն։
«Հիմա այնքան շատ են խոսում իննովացիայի մասին, որ այդ բառը դարձել է շտամպ և կորցրել է նախնական իմաստը։ Ներկայացումը պատմում է այն մասին, թե իրականում ինչպես են հայտնվում իննովացիաները, ինչպես են մեր ժամանակների ամենից յուրահատուկ նորարարները կարողանում խելահեղ գաղափարները դարձնել իրականություն»,֊ նշել են թատրոնում։
Հավելենք, որ բեմադրության ռեժիսորը Նիկիտա Կոբելևն է, պրեմիերան նշանակված է հունիսի 10֊ին։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: