Գնահատում է մինչև 16 տարեկան երեխաներից կազմված ժյուրին05.24.2021
Մոսկվայի նահանգային թատրոնի ղեկավար Սերգեյ Բեզռուկովի նախաձեռնությամբ անցկացվող միջազգային «Մանկական մեծ փառատոնի» լավագույն բեմադրությունները 2020 թ․֊ից կներկայացվեն նաև այդ երկրի այլ տարածաշրջանների հանդիսատեսներին։ Այդ մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»֊ը։
Այդ ձևաչափով առաջին հյուրախաղերին կմասնակցեն 2020թ․֊ին կայացած միջոցառմանն աչքի ընկած բեմադրությունները։ Նախատեսվում է, որ դա կկայանա օգոստոսին՝ Սևաստոպոլ քաղաքում։
Այսպիսի հյուրախաղերը ստացել են «Մեծ մանկական փառատոնի արձագանք» անվանումը։
Սերգեյ Բեզռուկովը փառատոնի առանձնահատկություններից է համարել այն, որ մրցութային ներկայացումները գնահատում է մինչև 16 տարեկան երեխաներից կազմված ժյուրին։ Այնտեղ ընդգրկվում են թատերական, երաժշտական, սպորտային և այլ հետաքրքրություններ ունեցող պարմանիներ և պարմանուհիներ, որոնք էլ քննարկումների արդյունքում ընտրում են հաղթողներին։ Իսկ ավագները հետևելով նրանց այդ աշխատանքին առավել մոտիկից են ծանոթանում աճող սերնդի հետաքրքրությունների շրջանակներին։
Բացի ներկայացումների ցուցադրությունը փառատոնը հյուրընկալվելիս կկազմակերպի նաև բեմադրությունների էսքիզներ պատրաստելու լաբորատորիաներ։
Միջազգային մանկական մեծ փառատոնը հիմնվել էէ 2018 թ․֊ին; 2020թ․֊ին այն անցկացվել է 3֊րդ անգամ։ Այդ փառատոնում մրցանակակիր են դարձել 15 թատերախումբ կամ անհատ։