Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնում ծառայող առաջին ռոբոտը, որին անվանակոչելու համար հայտարարվել է մրցույթ

06.08.2021


Ռուսաստանի «Սկոլկովո» իննովացիոն կենտրոնի ընկերություններից մեկում պատրաստած Պրոմոբոտ անունով ռոբոտին աշխատանքի են ընդունել Պերմի պատանի հանդիսատեսի թատրոնում։ Սա համաշխարհային պատմության մեջ առաջին դեպքն է, երբ ռոբոտը դարձել է թատրոնի հաստիքային աշխատակից։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Ռոբոտի համար մասնագետները թատրոնի, թատերական արվեստի, դերասանների, ռեժիսորների, աշխատավայր հանդիսացող և մյուս թատրոնների տվյալների հիման վրա ստեղծել են նեյրոնային ցանց, որը անհրաժեշտ տեղեկատվություն է փոխանցում հետաքրքրասեր հանդիսատեսներին։

Ռոբոտը, բացի այդ ծառայություններից, նաև հաղորդակցվում է թատրոն հաճախած մարդկանց հետ, օգնում է նախապես պատվիրել տոմս մեկ այլ ներկայացման համար, ճիշտ կողմնորոշվել թատրոնի տարածքում։ Հիմա թատրոնում հայտարարվել է հարմար անուն գտնելու մրցույթ՝ իրենց նոր աշխատակցի համար։

Ռոբոտը, որը առայժմ անուն չունի, կարող է խոսել հանդիսատեսների հետ, պարել, խաղալ։ Նրա հետ մարդիկ կարող են լուսանկարվել, կիսել իրենց տպավորությունները ներկայացման մասին և այլն։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 899 անգամ