Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հոբելյանը փոխադարձ այցելությունների և հյուրախաղերի հիանալի առիթ է

06.17.2021


2021 թվականը Ռուսաստանի երկու թատերրական կոլեկտիվների համար հոբելյանական է; Իրենց 100-ամյակն են նշում Մոսկվայի Վախթանգովի անվան պետական ակադեմիական և Ալթայի երկրամասի Շուկշինի անվան տարածաշրջանային դրամատկական թատրոնները: Այդ մասին «ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ տեղեկացնում է «taglur.am»–ը:

Տարելիցների այս համընկումն առիթ է հանդիսացել, որ մայրաքաղաքային և գավառային թատրոնները սերտ համագործակցեն և իրենց ստեղծագործական ձեռքբերումներն ու խաղացանկային ներկայացումները փոխադարձաբար ցուցադրեն գործընկերոջ բեմահարթակում:

Առաջինն մայրաքաղաքից հեռու գտնվող իր հասակակից թատերական կոլեկտիվին հյուր են գնացել մոսկվացիները: Նրանք ալթայցի հանդիսատեսներին մայիս ամսին ներկայացրել են խաղացանկային 8 ներկայացում, որոնք ընդհանուր առմամբ, դիտել է 3,5 հազար մարդ:

Իսկ այս օրերին , արդեն, հյուրախաղերով մոսկվացիների առաջ հանդես գալու հերթը Բառնաուլ քաղաքից ժամանած թատերախմբինն է: Վախթանգովյան թատրոնի «Պատմական» բեմում նրանք կցուցադրեն իրենց համերկրացի մեծ գրողի՝ Վասիլի Շուկշինի պատմվածքների հիման վրա պատրաստված «Եվ ահա դաշտում խայտացին ձիերը» և շեքսպիրյան «Անսանձ կնոջ սանձահարումը» բեմադրությունները:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 620 անգամ