Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կտրել-հեռացրել է սեփական ոտքերի ցրտահարված մատները

06.21.2021

..
Սանկտ-Պետերբուրգի Ալեքսանդրինյան թատրոնը նախապատրաստում է իր հանդիսատեսին ներկայացնել «Ողջը» երաժշտական սթորիթելլինգը՝ 20-րդ դարի հայտնի դանիացի մարդաբան, լրագրող, դերասան և գրող Փիթեր Ֆրոյխենի մասին: Այդ մասին «teatral-online.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Ֆրոյխենը ապրում էր Գրենլանդիայում, ճանապարհորդել է Սիբիրում և Հարավային Աֆրիկայում: Այդ մասին նա գրել է մի քանի գիրք, իսկ Ալյասկայում, հայտնվելով սառցե փակուղու մեջ, առանց երկմտելու կտրել- հեռացրել է սեփական ոտքերի ցրտահարված մատները:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա դարձել է դիմադրության շարժման մարտիկ, նացիստների կողմից դատապարտվել է մահապատժի, սակայն կարողացել է փախչել բանտից:

«Զարմանալի իրավիճակները, որոնց ժամանակ Ֆրոյխենը միշտ կարողացել է հաղթել մահին, վկայում են նրա լավատեսության, խոր մտավոր զարգացման և չհանձնվելու, միշտ ուժի աղբյուր գտնելու կարողության մասին: Այդպիսի մարդկային տեսակը, որպես հեռացող կերպար, մեր օրերի համար է, - հայտարարել են բեմադրության հեղինակները:

Այս բեմական ստեղծագործությունն իր ժանրով միմյանց հաջորդող կադրերով կենսագրություն է՝ համերգային կատարմամբ: Այն ազգագրական և էլեկտրոնային երաժշտության յուրահատուկ խառնուրդ է, տեսաշար վավերագրական, խաղարկային և անիմացիոն կիոնկարների խաչմերուկում, ինչպես նաև առարկայական թատրոն ՝ օբյեկտների զարմանահրաշ տրանսֆորմացիաներով:

Ներկայացման պրեմիերային ցուցադրությունները կայանալու են հունիսի 24-ին և 25-ին:




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 516 անգամ