Անկախ թատրոնների «Էլի մեկը» փառատոնը՝ գավառում
07.13.2021

Ռուսաստանի Օմսկ քաղաքը օգոստոսի 20֊23֊ին կվերածվի երկրի անկախ պրոֆեսիոնալ թատրոնների հավաքատեղիի։ Այստեղ, քաղաքում գործող ժամանակակից դրամատուրգիայի կենտրոնի նախաձեռնությամբ կկայանա «Էլի մեկը» վերտառությամբ թատերական փառատոնը, որին կմասնակցեն կոլեկտիվներ նաև մշակութային խոշոր կենտրոննեից։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։
Փառատոնի ընթացքում կգործարկվի նաև կրթական ծրագիր՝ որով նախատեսված են վարպետաց դասեր և դասախոսություններ:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: