Փառատոն՝ նվիրված մերօրյա հրատապ թեմաներին
07.14.2021

Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքի պատանի հանդիսատեսի թատրոնում մեկնարկել է «Մեր թեմաները» վերտառությամբ փառատոն՝ նվիրված մերօրյա հրատապ թեմաներին։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։
Ավանդական թատերական միջոցառման ծրագիրը այս անգամ կազմակերպվել է ռուսաստանցի ժամանակակից դրամատուրգ Կոնստանտին Կոստենկոյի ստեղծագործությունների հիման վրա։
Տեղացի ռեժիսորների բեմադրությամբ կներկայացվեն նրա 6 պիեսների էսքիզներ։
Պիեսների համապատասխանությունը հրատապ թեմաներին որոշել են միջոցառման մեջ ընդգրկված ռեժիսորները։
«Մենք ցանկանում ենք զրուցել հանդիսատեսի հետ այն թեմաներով, որոնց մասին հնարավոր չէ լռել կամ հետաքրքիր է քննարկել»,֊ հայտարարել են փառատոնի կազմակերպիչները։
Բեմադրությունների էսքիզները հանդիսատեսին են ներկայացվելու երեկոյան և գիշերային ժամերին։ Դրանցից որոշները կցուցադրվեն անսովոր բեմական տարածքներում, սակայն, անպատճառ մտածող, ժամանակակից թատրոնի մասին մտորող մարդկանց միջավայրում։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: