Օպերա ռուսական գաղտնի ծառայության աշխատակցի մասին07.16.2021
Լոնդոնի մերձակայքում գտնվող բրիտանական «Grange Park Opera» թատրոնում այս օրերին ընթանում է Ռուսաստանի դաշնության անվտանգության ծառայության նախկին աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոյին նվիրված օպերայի պրեմիերային ցուցադրությունները։ Այդ մասին «teatral-online.ru»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։
Օպերան անդրադառնում է Ռուսաստանի անվտանգության ծառայողի գործունեությանը Չեչնիայում, նաև թե ինչպես է նա խուսափել մեծահարուստ Բորիս Բերեզովսկուն չեզոքացնելու հրամանն իրականացնելուց, ապա էմիգրացվել Լոնդոն և այնտեղ թունավորվել։
«Այն փաստը, որ քաղաքական շոուն, որի ետևում կանգնած են բրիտանական հատուկ ծառայությունները, վերջապես վերածվել է թատերական ներկայացման, խոսում է շատ բանի մասին»,֊ նշել է Ռուսաստանի պետդումայի պատգամավոր Լուգավոյը։
«Որոշ մարդիկ, դեռ օպերան չտեսած, արդեն նրան վերաբերվում են թերահավատորեն, կասկածանքով և դա նրանց իրավունքն է»,֊ ասել է Մարինա Լիտվինենկոն՝ Դաշնային անվտանգության աշխատակցի նախկին կինը, որը նաև հանդիսանում է «Այլախոհի մահը» վերնագրով գրքի հեղինակը։
Ի դեպ, Ռուսաստանի դաշնության անվտանգության ծառայողի կնոջ այդ գիրքն էլ հանդիսացել է այն ազդակը և ներշնչանքի աղբյուրը, որը օժանդակել է բրիտանացի կոմպոզիտոր Էնթընի Բոլթոնին ստեղծել օպերան։ Նա իր պարտիտուրան հարստացրել է նաև մի շարք երաժշտական հղումներով՝ իր ստեղծագործության մեջ ներդնելով նաև Ռախմանինովի, Շոստակովիչի և Չայկովսկու ստեղծագործություններից հատվածներ, ինչպես նաև Կարմիր բանակի մասին երգեր և․․․ Չեչնիայի հիմնը․․․
Օպերայի ստեղծմանը մասնակցել են նաև Լոնդոնի արքայական և Անգլիական ազգային օպերաների հետ համագործակցող երաժիշտ Քիթ Հեսքեթ֊Հարվին, ռեժիսոր Սթիվեն Մեդքալֆը և ուրիշներ։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: