Թե ուղղակի և թե անուղղակի առումով․․․08.16.2021
Ռուսաստանում երիտասարդ ռեժիսորների համար, մեծ գրող Ֆեոդոր Դոստոևսկու ծննդյան 200֊ամյակի առթիվ, աշխատանքներն է սկսել ստեղծագործական արվեստանոց։ Այն իր աշխատանքներն իրականացնում է Ռուսական բանակի թատրոնում։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ․֊ին։
Այստեղ են հավաքվել ժամանակակից ռուսական թատրոնն առաջ մղող հայտնի ռեժիսորների՝ Դմիտրի Կռիմովի, Սերգեյ Ժենովաչի, Կամա Գինկասի, Յուրի Երյոմինի և Վլադիմիր Դրոգունովի սաները, որոնք նախագծի շրջանակներում պետք է պատրաստեն և ներկայացնեն մեծ դասականի ստեղծագործությունների հիման վրա պատրաստված մի շարք բեմադրությունների էսքիզներ։
Թատրոնում նշել են, որ իրենք այս նախագիծն անվանել են «Դոստոևսկին մեր կողքին է», որը նշանակում է, որ գրողն, իրոք, թե ուղղակի և թե անուղղակի առումով, ապրել է իրենց շենքից ընդամենը 100 մետր հեռավորությամբ։
«Դոստոևսկին այսօր ներքին «եսի» որոնումն է, ինքն իրեն գտնելու փնտրումը, գոյութենական հիմնախնդիրներ, որոնք յուրաքանչյուր մարդ իր զարգացման գործընթացի մեջ զգում է ամենատարբեր հասակներում»,֊ նշել է Ռուսական բանակի թատրոնի փոխտնօրեն Միլենա Ավիմսկայան։
Նշենք, որ այս թատրոնում նման արվեստանոցներ կազմակերպվում են 2019 թ․֊ից։ Նախորդ երկու տարիներին կազմակերպված արվեստանոցներում երիտասարդ ռեժիսորները բեմ են բարձրացրել 4 ներկայացում։