Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գոսսլենը կարծում է, որ թատրոնի միջոցով կարելի է վերականգնել անհետացածը

09.23.2021


«Ես միշտ իմ գործընկեր ռեժիսորների խոսքերում զգացել եմ ինչ֊որ ֆալշ, երբ նրանք ասել են , թե ինչպես բեմադրել դասականներին, որ դասականները անհրաժեշտ են, որպեսզի մեզ հետ խոսեն ներկայի մասին։ Թեև, իհարկե, մենք հիանալի գիտենք, որ բոլոր ժամանակների մեծ դրամատուրգ Շեքսպիրն, օրինակ, և Չեխովը, և Ռասինը, խոսում են մեզ հետ մարդկային բնույթի և մեր մասին․․․»,֊ ասել է Ստրասբուրգի ազգային թատրոնում «Անցյալը» վերնագրով նոր բեմադրության ռեժիսոր Ժյուլիեն Գոսսլենը։ Իր թատերախաղը նա պատրաստել է ռուսաստանցի նշանավոր գրող Լեոնիդ Անդրեևի ստեծագործությունների հիման վրա։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Ըստ Գոսսլենի, որևէ մեկը երբևէ առաջ չի քաշել այնպիսի բաների վրա աշխատելու հնարավորություն, որոնք այլևս չկան, որոնք այլևս կորած են։ Այն մարդկանց հագուստների վրա աշխատելու ժամանակ, որոնք «ոչ այնպիսի հագուստներ էին հագնում, ինչպիսին մենք, լսում երաժշտություն, որը մերը չէր, լսում լեզուներ, որոնք մեր ժամանակներում այլևս գոյություն չունեն»;

Նա համոզված է, որ երբեմն կարելի է տեսնել և հասկանալ շատ բան գոյության և մարդկային հարաբերությունների մասին, որոնք որոշ չափով անհետացել են։

Այդ մոտեցումը Գոսսլենը համարում է «հնագիտության տեսակ», որն, ըստ էության, կապված է մշակութային ժառանգության հետ, որը հիմա քիչ է հետաքրքրում գեղարվեստական թատրոնով զբաղվող մարդկանց։

Նրա կարծիքով կորստի հոգեմաշ զգացողության և կարոտաբաղձության մեջ կարող է թաքնված լինել հնարավորություն, որպեսզի թատրոնի միջոցով վերականգնվի այն, ինչը անհետացել է և այլևս գոյություն չունի․․․

Գոսսլենը նշել է, որ ստրասբուրգյան նոր բեմադրությունը գրողի մասին է, որին համարում է բացարձակ մեծություն, իսկ բեմադրությունը կոչվում է «Անցյալը», որովհետև խոսք է գնում այն ամենի մասին, ինչը կորել է․․․․

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ։ Ժյուլիեն Գոսսլենը Եվրոպայում հայտնի է դարձել 2013թ․֊ին ցուցադրված «Պարզունակ մասնիկներ» և 2016թ․֊ին հանդիսատեսի դատին հանձնված «2666» բեմադրություններով։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 813 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396>>հաջորդ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների