Իրականությունը և երևակայածինը դառնում են սյուրռեալիստական նկար10.04.2021
Նյու֊Յորքի «STEPS Theatre» թատրոնը նոր թատերաշրջանը մեկնարկել է բուլղարացի դրամատուրգ Մայա Պրամատարովայի «Սպիտակը սպիտակի վրա» պիեսի բեմադրության պրեմիերայով։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։
Մայա Պրամատարովան դրամատուրգ է և արվեստաբան, Բուլղարիայի Ազգային ռադիոյի միջազգային թղթակիցը, աշխատել է Բուլղարիայի ազգային թատրոնում և «Սֆումատո» թատերական լաբորատորիայում։ Նա Բուլղարիայի թատերական և կինոարվեստների Ազգային ակադեմիայի հրավիրյալ պրոֆեսոր է, ինչպես նաև «Նոր բուլղարական ինստիտուտ և Մոսկվայի լեզվաբանության պետական համալսարան» ծրագրի հրավիրյալ պրոֆեսոր։
Նրա պիեսները բեմադրվում են ԱՄՆ֊ի, Ռուսաստանի, Կանադայի, Բուլղարիայի, Բելգիայի բեմերում։
«Սպիտակը սպիտակի վրա» պիեսում հեղինակը ներկայացնում է ժամանակակից կնոջ ճակատագիրը Էմիլի Դիկինսոնի դիմանկարի համապատկերում։
Էմիլի Դիկինսոնը բանաստեղծ է և իր կյանքի օրոք հրատարակել է մոտ մեկ տասնյակ գիրք, իսկ հաջորդ երկու հարյուր տարիների ընթացքում նրա ստեղծագործությունները վերածվել են ուսումնասիրության նյութերի ողջ աշխարհում։ Էմիլի Դիկինսոնի բանաստեղծությունները գիտեն և սիրում են շատերը, նրան ցիտում են և հաճախակի հիշում։
«Սպիտակը սպիտակի վրա» պիեսի հերոսուհին անօթևան արտիստուհի է, որը քանդում է ապրած և չկայացած կրքերի կծիկը, վերակծկում է սեփական հիշողությունները և իր կողմից աստվածացվող բանաստեղծուհու հորինած սյուժեները« Կյանքը և պոեզիան այս հերոսուհու համար միմյանցից անբաժան են; Անցյալը, ներկան, իրականությունը և երևակայածինը ձուլվում են միմյանց՝ դառնալով սյուրռեալիստական նկար։
Այս բեմադրության մեջ հանդես է գալիս ինտերնացիոնալ արտիստական թիմ։ Ներկայացումն ընթանում է ռուսերեն լեզվով։