Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պատմությունը և մարդկային ճակատագրերը ընկալելու հիմքը

10.22.2021

Ռիմաս Տումինասը իր գեղարվեստական ղեկավարությամբ գործող Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնի հիմնադրման 100֊ամյակի առթիվ շուտով հանդիսատեսին կհանձնի Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպի իր ընթերցումը։ Ընդհանուր առմամբ բեմադրությունը տևում է 5 ժամ։ Նախատեսվում է որ պրեմիերային ցուցադրությունները կլինեն նոյեմբերի 8-11֊ ին։ Այդ մասին «teatral-online.ru»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglue.am»֊ը։

Այս պրեմիերան պատմության ճեղքվածքի մասին է, դարաշրջանների անցման մասին, երբ 1812թ․֊ի պատերազմով « ինչ֊որ բան ցնցվեց, և ինչ֊որ բան սկսեց ընթանալ ոչ այնպես»՝ տրամաբանությունը կորավ և ուժի մեջ մտան այլ օրենքներ։

Դրանից ելնելով, Տումինասը դերասաններին առաջարկել է «այլ խաղ», որտեղ կարևոր են հոգեբանական շրջադարձերը՝ արարքներում, մտքերի մեջ, որտեղ «գիտակցության կրկես է, հեղաշրջումներ տրամադրությունների, պոռթկումների մեջ և որոնք հանդիսատեսը չի կարող կանխագուշակել։

Սակայն, անիմաստ պատերազմը գլխավորը չէ, որ կլինի բեմադրության մեջ։ Պատմությունը և մարդկային ճակատագրերը ընկալելու հիմքը Տումինասը դարձնում է «խաղաղությունը»։ «Ինձ շատերն են հուշել, որ Տոլստոյին ճիշտ ընթերցելու համար պետք է հասկանալ «խաղաղություն» բառը որպես տիեզերք, որպես մարդկություն։ Սակայն կա նաև «Ողջ ժողովրդով աղոթելու» կամ «գնա խաղաղությամբ», «ապրիր խաղաղությամբ» «արտահայտությունները․․․ Այդ բառի բացատրության հարստությունը անվերջ է, և մեզ մոտ յուրաքանչյուր տեսարանում այն ունի իր առոգանությունը, իր իմաստը»,֊ նշել է Տոմինասը։

Ռեժիսորը ընդգծել է, որ այս բեմադրության մեջ ինքը շեշտը առավել ուժգին դնում է ընտանիքների ճակատագրի վրա։ Նա նշում է, որ անշուշտ, կարևորվել է «ռուսական գրականության ամենադժբախտ հերոսը»՝ իշխան Անդրեյ Բոլկոնսկին, որի միջոցով Տոլստոյը այն գաղափարն է դրել, որ «մենք խաբված ենք»։

Դա Տումինասի գլխավոր թեման է։

«Համատարած խաբեություն, որի վրա հիմնված է ամեն ինչ, սկսած ամենաառօրէական կյանքից»,֊ նշում է Տումինասը և ընդգծում, որ այդ մեղքի շրջապտույտը թատրոնը «պետք է պայթեցնի և տանի մաքրության»։

«Պատերազմ և խաղաղություն» բեմադրությունը դեկորացիաներ չի ունենալու։ Հանդիսատեսի առջև կլինեն դատարկ բեմն ու դերասանը։

«Ես ցանկացել եմ, որ լինի լուսավոր և պարզ, որպեսզի լինի ծայրահեղ հասկանալի»,֊ իր նոր բեմադրության խոսքը ամփոփել է Ռիմաս Տումինասը։



Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 641 անգամ