Հռոմը հրդեհի ճարակ դարձնելուն մնում է մեկ քայլ․․․11.01.2021
Ռուսաստանցի հայտնի դրամատուրգ Էդվարդ Ռաձինկու Ներոնը Երևանի Հանրապետության հրապարակից մի քանի մետր ներքև, կամերային թատրոնի բոլոր կանոններով հարդարված դահլիճում,զրուցում է իր ուսուցչի՝ ծերունազարդ փիլիսոփա Սենեկայի հետ։
Հայ մեծ երգիծաբան Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի շենքում արդեն մի քանի ամիս է, որ հնարավոր է դիտել ոչ միայն երաժշտական կոմեդիայի առանձնահատկություններով, այլև այլ ժանրերով բեմադրություններ ։
Ընթացիկ տարվա մայիսին պարոնյանական հարկի տակ բացված բեմական նոր տարածությունը անվանակոչվել է մեծանուն թատերական գործիչ Երվանդ Ղազանչյանի անունով։
Հայ թատրոնի այս նոր հարթակում Ռաձինսկու ամենահայտնի գործերից մեկն է։ Այն ընթերցվել ու վերընթերցվել է ամենատարբեր գեղագիտական դավանանքի ռուսական և օտարերկրյա բեմերում։
Եվ ահա ռեժիսոր Հակոբ Ղազանչյանի ընթերցմամբ «Ներոնը և Սենեկան» հանձնվել է հայ հանդիսատեսի ուշադրությանը։
Հին Հռոմի ամենադաժան և անմարդկային կայսրերից մեկը՝ Ներոնը, իր ուսուցչին, մեծ փիլիսոփա Սենեկային, մեղադրում է իրեն որպես ստահակ կրթելու և դաստիարակելու մեջ։ Արդեն բազում ոճիրներ կատարած կայսրը ասես փորձում է հիմքեր նախապատրաստել Սենեկայի մահվան դատավճիռն իրականացնելու համար։ Նա սպանել է շատերին՝ իր տեսակետները չկիսող քաղաքական հակառակորդներին և մեծահարուստներին՝ նրանց ունեցվածքը սեփականացնելու համար, անգամ սեփական մորը՝ գահին միահեծան տիրելու բաղձանքով․․․
Գլխավոր դերակատար Ներոն֊ Արթուր Կարապետյանը թեև երկխոսում է Սենեկայի հետ, բայց դա ավելի շատ նման է իր ոճրագործությունների մեջ արդարացման ուղիներ փնտրողի մենախոսության։ Նա կարծես հասկանում է իր կատարած ոճիրների ողջ եղկելիությունը և խոսում է, խոսում․․․՝ փորձելով գտնել իր մարդասպան էությունը արդարացնող հիմնավորումներ։ Սակայն, անշուշտ, նա այդպիսի հիմնավորումներ չի կարող գտնել, և ինչպես ճակատագրական ցանցի մեջ հայտնված շնագայլը ավելի է խրվում խղճի բացակայության և ինքնատիրապետության կորստի ճահիճում՝ ևս մեկ անգամ վերահաստատելով իր ճղճիմ էության գլխավոր կրեդոն՝ բռնակալը տնօրինում է ցանկացած մեկին կյանքից հեռացնելու իրավունքին և ուրեմն ինքն արդարացի է։
Իսկ նրան հիմնականում լռությամբ կամ կցկտուր բառերով պատասխանող Սենեկա֊Արմեն Սանթրոսյանը, Ներոնի մյուս զոհերի պես դատապարտված է նույն սարսափելի վախճանին․․․ Փիլիսոփան դա հասկանում է հենց բեմադրության առաջին միզանսցենից և մինչև եղերական վերջ հանդիսասրահին փոխանցում դառն սպասման այդ զգոնացնող տրամադրությունը․․․
Ամեն ինչ պարզ է։ Բոլորին ակնհայտ է, որ Ներոնի համար դժվար չէ գտնել իրեն մարդատյաց դարձնող հաջորդ մեղավորին։ Դա ողջ Հռոմն է։
Ներկայացումն ավարտվում է առավել մեծ ոճիրի սպասումով․ Հռոմը հրդեհի ճարակ դարձնելուն մնում է ընդամենը մեկ քայլ․․․
Հեղ․՝ «Թագլուր»