Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ոչ մեծ խանութի տիրուհու ստրկական թակարդում

11.08.2021


Ռուսաստանի Պսկով քաղաքում առաջին անգամ Թաթարական հանրապետության Ալտեմևսկ քաղաքի դրամատիկական թատրոնը մայրենի լեզվով կներկայացնի իր լավագույն գործերից մեկը՝ «Խանութ» բեմադրությունը։ Այդ մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»֊ը։

Ռուսաստանի ազգային թատերական «Ոսկե դիմակ» մրցանակաբաշխության համար 5 անվանակարգերում իր թեկնածությունը ներկայացրած թատերախաղը երիտասարդ ղազախ աղջկա պատմություն է, որը գնալով Մոսկվա՝ հայտնվում է ոչ մեծ խանութի տիրուհու ստրկական թակարդում։ Նա այդ վիճակում միակ հայտնվածը չէ, սակայն նա միայնակ է ստրկությունից ազատվելու իր ձգտումներում․․․

Թատրոնի մամլո ծառայությունը հղի կանանց և և զգայուն հոգեբանությամբ մարդկանց խորհուրդ չի տալիս դիտել այս ներկայացումը։
Ավելացնենք, որ այն ռուսախոս հանդիսատեսներին կներկայացվի համաժամանակյա թարգմանությամբ։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 586 անգամ