Բոլոր կերպարները զրկված են դեմքերից և ձայնից
11.09.2021

Փառատոնի մեկնարկը տրվել է «գերմանական բեմի աստղ» Սյուզաննա Քենեդիի չեխովյան «Երեք քույրերը» բեմադրությամբ, որտեղ բոլոր կերպարները զրկված են դեմքերից և ձայնից։ Նրանք կրում են դիմակներ և թվում են մեկը մյուսի երկվորյակ։
«Այս բեմադրությունը վերջին մի քանի տարիներին ինձ հետ վերապրել է բոլոր թռիչքները և անկումները, այդ թվում նաև համաճարակը»,֊ փոխանցում է Քենեդիի խոսքը «ria.ru»֊ն։
Փառատոնի մասնակիցների աշխարհագրությունը, չնայած համաճարակին, բավականին ընդարձակ է։ Թատերախմբերը ներկայացնում են Ավստրիան, Բելգիան, Գերմանիան, Դանիան, Լիտվան, Ֆրանսիան և Շվեյցարիան։
Հետաքրքիր է, որ փառատոնի բոլոր միջոցառումները նախատեսված են 18 տարեկանից բարձր անձանց համար, իսկ հանդիսասրահում տեղ զբաղեցնելու իրավունք է տրվում միայն անձնագրով և QR֊գաղտնագրով։
NET փառատոնը անցկացվում է 1998թ․֊ից և իր առաջ խնդիր է դնում ընդարձակել ժանրերը և թատրոնի մասին պատկերացումները։