Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ձեղնահարկում, հանդիսասրահում և հանդիսատեսների գլխավերևում

12.02.2021


Այսօր, դեկտեմբերի 2-ին, Սանկտ֊Պետերբուրգի «Սուբոտա» («Շաբաթ») թատրոնի բեմում ոչ պետական թատրոնների «Համագործակցությունը» կներկայացնի «Ռոդկինի ձեղնահարկը» վերնագրով բեմադրության պրեմիերան՝ ըստ Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» վեպի։ Այդ մասին տեղեկացնում է «teatral-online.ru»֊ն։

Այն մի ներկայացում է, որը բնորոշվում է որպես հոգեբանական սարսափ։

Սանկտ֊Պետերբուրգի երիտասրդ թատերական համայնքի ներկայացուցիչներից մեկը, ով արդեն լուրջ մասնագետի հայտ է ներկայացրել նաև Ռուսաստանի մի շարք առաջատար թատրոններում կատարած աշխատանքներով, ռեժիսոր Վլադիսլավ Տուտակը, այս բեմադրությամբ ներկայացնում է Դոստոևսկու վեպի գլխավոր հերոսի՝ Ռոդիոն Ռոսկոլնիկովի գիտակցության ընդգրկումները։ Դա նա անում է կերպարային թատրոնի և դաժանության թատրոնի միջոցներով։

Գործողության մեջ զբաղված են նաև մարդահասակ տիկնիկները: Դեպքերը տեղի են ունենում 19-րդ դարի պետերբուրգյան շենքի ձեղնահարկում, հանդիսասրահում և հանդիսատեսների գլխավերևում։

Այն ինչ անում է «Սուբոտա»֊ի բեմում ոչ պետական թատրոնների «Համագործակցությունը», դա վախերի մեխանիզմների հետազոտություն է, փորձ պատասխանելու այն հարցին, թե ինչպե՞ս են դրանք աշխատում, ինչպե՞ս վերածվում անհատի վերացման միջոցների, ինչպե՞ս է սովորական երիտասարդ մարդու գիտակցության մեջ «պալարներ» նետում վայրի ֆաշիստական գաղափարը։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 418 անգամ