Արձանագրել են, որ դժվարությունների մեծ բաժինը հասնում է աղջիկներին
12.13.2021

Այս փաստն արձանագրելուց հետո «Տիկին Հհողմուհին» վերնագրված պիեսի հեղինակ և ռեժիսոր Նատալյա Պոխոմովան որոշել է, որ բեմադրության հերոսուհու դիրքորոշումը ինչ֊որ առումով պետք է բողոքի երանգներ արտահայտի, քանի որ, ի տարբերություն հեքիաթների հերոսների, աղջիկը չի կարողանում հասկանալ, թե ինչու «երկար ու երջանիկ» կյանքին հասնելիս անհրաժեշտ են լրացուցիչ բարդություններ, ինչու նա պետք է լինի համեստ և լսող։
Այսպես ծնվում է աղջկա նոր հեքիաթը․․․
Բեմադրությունը Գրիմ եղբայրների հեքիաթների միջով իրականացվող երաժշտական ճամփորդություն է։ Ուղեկիցները հենց իրենք են, գերմանացի հռչակավոր հեքիաթագիր եղբայրները։ Այստեղ ռեժիսորը օգտագործում է դիմակների, ստվերների, առարկայական և տեսաքարտեզագրնան թատրոնների հնարավորությունները։
Հանդիսատեսները հայտնվում են հին գրադարանում, որտեղ բոլորից առանձնացած ապրում են Գրիմ եղբայրները։ Եվ ահա, նրանց արվեստանոցի դուռը թակում է աղջիկը․․․ Մինչև իր նոր հեքիաթը գրելը նա դեռ պիտի շրջի Գրիմ եղբայրների ստեղծած հեքիաթային աշխարհում, որտեղ նրան սպասում են շատ փորձություններ․․․
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: