Ըստ «Մեյերհոլդ կենտրոն»֊ի, հաճախ մահը նաև ազատարար է
02.08.2022

Այս նոր բեմադրության մեջ ռեժիսորն անդրադառնում է մի իրադարձության, որը տեղի է ունենում յուրաքանչյուրի հետ, բայց որի մասին սարսափելի է, անհարմար է, դժվար է խոսել հանդիսատեսի առջև։
Խոսքը մահվան մասին է։
Հանդիսատեսները կհայտնվեն մի տարածությունում, որը բաժանված է վեց սենյակների, որոնցից յուրաքանչյուրում կցուցադրվի մեկ մենաներկայացում մահվան և նրա տարբեր դրսևորումների մասին; Ի՞նչ է գեղեցիկ մահը, արժանապատիվ մահը, անփառունակ մահը, ռուսական մահը․․․
Մահվան նկատմամբ վախը թատրոնում համարում են «ոչ ռացիոնալ»։ Ըստ այստեղ պտտվող տեսակետի, վախը խանգարում է տեսնել մահվան իրականությունը, որը վշտալի է, դառը, ինչ֊որ տեղ աբսուրդ և կույր։ Իսկ հաճախ մահը նաև ազատարար է․․․