Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ներկայացումներից առաջ ՝ ի պատիվ Մոլիերի

04.06.2022


Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի ճեմասրահում բացվել է ցուցադրություն՝ նվիրված ֆրանսիացի դրամատուրգ Ժան֊Բատիստ Մոլիերի 400֊ամյակին։ Այն կրում է «Մոլիեր֊ թատրոնի հաղթանակը Գեղարվեստականում» խորագիրը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «hoteatre.info»֊ին։

Ցուցադրանքում տեղ են գտել հագուստների էսքիզներ և դեկորացիաներ։Դրանք հեղինակել են ռուսական թատերական նկարչության տարբեր տարիների հայտնի արվեստագետներ, որոնց ստեղծագործական գործունեությունը ընդգրկել է 20֊րդ դարի առաջին տասնամյակներից մինչև նույն դարի գրեթե վերջերը։
Բացի այդ, այցելուներն այստեղ կտեսնեն լուսանկարներ և հագուստներ ռեժիսոր Անատոլի Էֆրոսի «Տարտյուֆ» և Ադոլֆ Շապիրոյի «Սրբիկների կաբալա» բեմադրություններից։

Ցուցահանդեսը, որ կգործի մինչև մայիսի 2022-ը, այցելուների առաջ բաց կլնի ցուցադրվելիք ներկայացումներից առաջ։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 315 անգամ