Գրողին հեռակա կարգով ձերբակալելու վճիռ է արձակվել06.09.2022
Մոսկվայի Երմոլովայի անվան թատրոնում փակել են ռուսաստանցի ժամանակակից գրող Դմիտրի Գլուխովսկու «Տեքստ» վեպի հիման վրա բեմադրված համանուն ներկայացումը։ Այդ մասին Telegram֊ ալիքում գրողի տեղադրած հայտարությունը փոխանցում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «/teatral-online.ru»֊ին։
Բեմադրությունը թատրոնի խաղացանկից հանվել է անմիջապես, երբ հայտնի է դարձել, որ գրողը հայտնվել է քրեական հետաքննության տակ։ Համապատասխան տեղերից արդեն հանված են նաև այդ ներկայացման ազդագրերը։
Գլուխովսկին իր հայտարարության մեջ նշել է, որ «տակավին դեռ երեկ այն խաղում էին, իսկ ավարտից հետո արտիստներին հավաքել են կուլիսներում և ազդարարել, որ ներկայացումը հանում են խաղացանկից»։
Թատրոնի տնօրեն Սերգեյ Կուզոյատովը բեմադրությունը փակելու փաստը ժխտում է։ Նա հայտարարել է, որ «․․․ այդպիսի որոշումները առանց ինձ չեն ընդունվում, իսկ ես հիմա արձակուրդի մեջ եմ»։
«Տեքստ» ներկայացումը ուսանող֊բանասերի կյանքի մի քանի օրերի պատմությունն է, որը Մոսկվա է վերադարձել բանտից։ Նրա բացակայության ժամանակաշրջանում տեխնալոգիաները փոխել են մարդկային հարաբերությունների բնույթը և հեռախոսը դարձել է մարդու երկրորդ «ես»֊ը։
Մի քանի օր առաջ Ռուսաստանի ՆԳ նախարարությունը հայտարարել է հետախուզում Դմիտրի Գլուխովսկու նկատմամբ։ Գրողը մեղադրվում է Ռուսաստանի զինված ուժերի վերաբերյալ «ֆեյք» տեղեկություններ տարածելու մեջ։ Մոսկվայի Բասմանյան շրջանի դատարանը նրան հեռակա կարգով ձերբակալելու վճիռ է արձակել։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: