Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այսօրվա թատրոնը և «արտահայտչի անարտահայտիչ» գեղագիտությունը

06.30.2022


Նախօրեին, հունիսի 29֊ին, Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնում (МХАТ) բացվել է կից գործող դպրոց֊ստուդիայի սցենոգրաֆ ուսանողների աշխատանքների «Չեխով/ ՀակաՉեխով» խորագրով ցուցահանդեսը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Ցուցադրանքում տեղ են գտել Չեխովի և ժամանակակից դրամատուրգների ստեղծագործությունների հիման վրա արված աշխատանքներ։ Այս միջոցառմամբ թատրոնի տարածքում գործող թանգարանը մեկնարկել է «МХАТ ֊ի թանգարան․ lab» անունով մի նախագիծ, որը հնարավորություն կտա բեմի երիտասարդ նկարիչներին, դրամատուրգներին, ռեժիսորներին և դերասաններին արտահայտել և հանրությանը ներկայացնել իրենց պատկերացումները պահանջվող հեղինակների ստեղծագործությունների թեմաներով։

Ներկայացված ցուցանմուշներից պահանջվում է ներկայացնել, թե ինչպես կարելի է այսօր դիտել և «վերապրել» դասական տեքստերը։

Հատկանշական է, որ դա արվում է դասական և ժամանակակից հեղինակների աշխատանքների յուրահատուկ համեմատության տիրույթում։ Ցուցահանդեսի կազմակերպիչների և մասնակիցների կարծիքով ժամանակակից հեղինակների տեքստերը հետևում են Չեխովի դրամատուրգիայի ավանդներին և միաժամանակ նրան մարտահրավեր նետում՝՝ ընդարձակելով դասականին հասկանալու հորիզոնները։

Ուսանողները նշել են, որ Չեխովը նորամուծություն և բարեփոխում է կատարել բեմական գործողության մեջ, որ նրա նորարարական դրամատուրգիան փոխել է թատրոնի գեղագիտական և բարոյագիտական օրենքները։ Ժամանակի ընթացքում Չեխովի նոր ճշմարտության զգացողությունը փոխվել է և ձեռք բերել դասական երանգավորում, համեմատելի անտիկ ժամանակաշրջանի հետ։

«Այժմ Չեխովը կյանքի հասկացության մեջ դարձել է մեզնից այնքան հեռավոր, որ թվում է նա դարձել է առավել շատ արխաիկ, քան ժամանակակից։ Մեր Չեխովը ՝ անտիկ Չեխով է։ Անտոն Պավլովիչը ընտրել է դրամտուրգիական տեքստի նոր ձև, և հիմա ժամանակակից ցանկացած հեղինակ ստիպված է գործել նրա վրա ետհայացք նետելով․,֊ նշել են կազմակերպիչները։

Ցուցահանդեսը ցույց է տալիս , որ նախկինի պես թատերական նկարչի համար ամենից կարևորը «արտահայտչի անարտահայտիչ» գեղագիտությունն է, հրաժարումը դեկորատիվությունից և կենտրոնացումը մարդկային կյանքի կարևոր նրբությունների վրա։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 400 անգամ