Մեկնարկել է Եվրոպայում ամենախոշոր՝ Ավինյոնի թատերական փառատոնը07.08.2022
Ֆրանսիայի հարավում գտնվող Ավինյոն քաղաքում կորոնավիրուսով պայմանավորված երկամյա ընդմիջումից հետո, սովորական ձևաչափով բացվել է հայտնի միջազգային թատերական փառատոնը, որը Եվրոպայի ամենամեծ մասնագիտական միջոցառումն է։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «ru.euronews.com»֊ին։
Այս տարի ծրագրին մասնակցում են աշխարհի տարբեր կողմերից Ավինյոն բերված ավելի քան 40 բեմադրություն։ Բացի պաշտոնական ծրագիրը, թատրոնի սիրահարները հնարավորություն կունենան փառատոնին կից գործող «OFF» փառատոնի շրջանակներում դիտել շուրջ 1500 բեմադրություն։
Փառատոնի մշտական մասնակիցներից իտալացի դերասանուհի Բարբարա Սպատարոն իր ուրախությունն է արտահայտել միջոցառման համար՝ նշելով, որ այստեղ բոլոր պարում և երգում են, բոլորն ուրախ են, որ երկամյա ընդմիջումից հետո կրկին հավաքվել են։
Մինչև հուլիսի վերջը Ավինյոնը կդառնա թատրոնի մայրաքաղաք և տեղի ճարտարապետական ժառանգությունը կվերափոխվի թատերական հարթակների, սկսած հոյակերտ պապական պալատից մինչև սրճարաններում հանպատրաստից կառուցված բեմերը․․․
Շատերը անհանգստացած են, որ կորոնայի նոր ալիքը կարող է վերադարձնել նոր սահմանափակումներ։ Բելգիացի դերասան Նիկոլ Վալենտինին, օրինակ, հայտարարել է, որ ինքը անհանգստանում է, որ հնարավոր է փառատոնը դադարեցվի»; Բայց նրա կարծիքով Ավինյոնում ամեն ինչ կարգին է և հույս է հայտնել, որ այդպես էլ ամեն ինչ կշարունակվի։
Փառատոնը բացվել է Ուկրաինայում պատերազմով պայմանավորված Եվրոպա մեկնած ռուսաստանցի ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովի ըստ Չեխովի «Սև հոգևորականը» ստեղծագործության բեմադրության բացօթյա ցուցադրմամբ։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:
Այս թեմայով այլ հղումներ-1