Տաբակերկան Ղրիմ է տանում «Մոտրոսսկայա տիշինա» («Նավաստիական լռություն»)07.26.2022
Գոյության ընթացքում առաջին անգամ հյուրախաղերով պատրաստվում է Ղրիմ մեկնել Մոսկվայի Տաբակերկա թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարությունը, Օլեգ Տաբակովից հետո, վստահվել է դերասան և ռեժիսոր Վլադիմիր Մաշկովին։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «oteatre.info»֊ին։
Ասենք որ Ռուսաստանի քաղաքացիական կառույցներից առաջինը (մարտի 29֊ին) Մաշկովի գլխավորած այս թատրոնի շենքի ճակատային հատվածում է հայտնվել լատինական «Z» տառը, որը հայտնի է, որ կրում են Ուկրաինայում «հատուկ գործողություն» իրականացնող ռուսական զորքերը։
Հավելենք, որ ռուսական զորքերին և Ռուսաստանին միացված Ղրիմի նկատմամբ իր օժանդակությունը Մաշկովն արտահայտում է անթաքույց։ Նրա անունը նույնիսկ ընդգրկվել է Եվրամիության կազմած Ռուսաստանի նկատմամբ կիրառվող 7֊րդ պատժամիջոցների ցանկում։
Տաբակերկայի ղրիմյան հյուրախաղերը նախատեսված են «Խերսոնես Տավրիչեսկի» թանգարան արգելոցի տարածքում։ Հանդիսատեսին կներկայացվի «Մոտրոսսկայա տիշինա» («Նավաստիական լռություն») բեմադրությունը, որը ըստ Ալեքսանդր Գալիչի պիեսի դեռ 1990թ․֊ին պատրաստել է Օլեգ Տաբակովը և որի գլխավոր դերերից մեկը, դեռ այն ժամանակ, վստահել է Վլադիմիր Մաշկովին։
Ի դեպ, ինչպես տեղեկացնում է ռուսական լրատվամիջոցը, պիեսի հեղինակի իրավահաջորդը, փորձել է թատրոնից ետ վերցնել այս ստեղծագործության բեմադրման իրավունքը։ Պատճառը կրկին նույնն է՝ Ուկրաինայում ռուսական զորքերի կողմից կատարվող պատերազմական գործողությունների նկատմամբ Մաշկովի դիրքորոշումը։ Սակայն դրամատուրգի ժառանգին, ըստ ամենայնի դա չի հաջողվել։ Ներկայացումը շարունակում է մնալ Տաբակերկայի խաղացանկում։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: