Ռիմաս Տումինասը այս թատերաշրջանում «Գեշեր» թատրոնում է09.14.2022
Թել֊ավիվի «Գեշեր» թատրոնի նոր թատերաշրջանի գլխավոր իրադարձությունը կդառնա ռուս֊ուկրաինական հակամարտության համապատկերում Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից ազատված Ռիմաս Տումինասի նոր պրեմիերան։ Նա իսրայելցի հանդիսատեսին կներկայացնի Լև Տոլստոյի «Աննա Կարենինան»։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «oteatre info»֊ին։
Սակայն սա միակ կարևոր նախագիծը չէ, որ «Գեշերը» կիրականացնի Ռուսաստանից հեռացած արվեստագետի հետ։ Այս օրերին այստեղ իրենց մասնագիտական գործունեությունն են իրացնում նաև այնպիսի հայտնի արտիստներ, ինչպիսիք են Անատոլի Բելին, Միխայիլ Ումանեցը, Ալեքսանդր Բերգմանը և ուրիշները։
Ռեժիսոր Ալեքսանդր Բերգմանն, օրինակ, նախապատրաստվում է այստեղ բեմադրել «Ետ մի նայիր» բեմադրությունը՝ ըստ Ժան Անույի «Էվրիդիկեի»։ Այս բեմադրության մասնակիցների թվում են նաև ռուսաստանցի արտիստներ Անատոլի Բելին, Արտյոմ Բուդիկովը, Նիկիտա Գոլդման֊Կոխը, Միխայիլ Ումանեցը։ «Գեշեր» թատրոնից հայտարարել են, որ «Ետ մի նայիր»֊ը կներկայացնեն նախ ռուսերեն, ապա, մի քանի ամիս անց, եբրաերեն լեզվով կընդգրկվի իրենց խաղացանկում։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: