Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնի և պատմության փոխգործակցության «խաբուսիկ օբյեկտիվությունը»

11.03.2022

Այսօր, նոյեմբերի 3֊ի երեկոյան, Մոսկվայի ԳՈՒԼԱԳ֊ի թանգարանում մեկնարկել է «Թատրոնի հիշողությունը․ երբ անցյալը դառնում է անցյալ» շարքի հանդիպումները, որոնց ընթացքում ներկայացվում են դասախոսություններ անցյալի պատմության այս կամ էջի ու թատրոնի հետ նրա առնչությունների վերաբերյալ։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

«Ժամանակակից հանդիսատեսը հազվադեպ է թատրոն գնում զվարճանալու համար։ Ավելի հաճախ բեմադրությունը միմյանց հետ բարդ թեմաների մասին զրուցելու հրավեր է։ Դրանցից մեկը մեր անցյալն է»,֊ նշելով միջոցառումների շարքի մասին, այսպիսի ձևակերպում են տվել կազմակերպիչները։

Նրանց հետաքրքրում է պատմությունը մանիպուլացիաներից զերծ պահելու հիմնահարցը։ Այն հարցը, թե ինչպե՞ս կկարողանա անցյալը բաժանել կամ միավորել մարդկանց։

Այդ հարցերի համատեքստում թատրոնը դիտարկվում է որպես լուծման գործիքներից մեկը։

Թատրոնն այսպես, թե այնպես դիմել է պատմությանը՝ լինի դա զվարճանք «պատմական հագուստներով», ակնհայտ պոպուլիզմ թե, նույնիսկ, բացահայտ քարոզ բեմից։

«Երբեմն ռեժիսորը հրաժարվում է գնահատանքից, որպեսզի ցուցադրի հավաստի փաստաթուղթ կամ ընդհակառակը, ստեղծում է շարադրանք պատմական թեմայով։ Ոչ ոք չի ընտրում ժամանակները, թե որտեղ է ապրելու, բայց բոլորս այսպես թե այնպես, անհրաժեշտաբար, դառնում ենք սեփական ժամանակաշրջանի հեղինակը»,֊ ընդգծում են այս յուրահատուկ դասախոսությունների շարքի կազմակերպիչները։

Դասախոսությունների շարքից առաջինի հեղինակը թատերագետ և թատերական քննադատ Աննա Կարասն է։ Նա ներկայացրել է այդ առումով առավելագույնս դժվարամատչելի թեմաներից մեկը՝ թատրոնի և պատմության փոխգործակցության «խաբուսիկ օբյեկտիվությունը»։

Այդ թեմայի անոնսում ասվում է, որ պատմությունը միայն իրադարձություններ չէ, այլ նաև դրանց գնահատականները, կոնկրետ մարդկանց ճակատագրերը։ Չկա իդեալականորեն հավաստի անցյալի պատկեր, կան միմյանց խաչվող տարբեր տեսակետներ։

Այդ դեպքում, կարո՞ղ է թատրոնն ընդհանրապես օգտագործել պատմությունը։ Կարո՞ղ է դիրքորոշումն արդարամտորեն համարվել «օբյեկտիվ» և ներկայացվել ոչ միայն արխիվում, այլև բեմում։

Այս ծրագրի շրջանակներում նախատեսված են 5 հանդիպումներ, թատրոնի տեսաբանների և թատրոն ստեղծողների հետ։

Այս մոտեցմամբ, ամիսը մեկ անգամ, ԳՈՒԼԱԳ֊ի թանգարանում դասախոսությունների հեղինակները հանդիսատեսների հետ կքննարկեն ժամանակակից թատրոնում հիշողության հիմնախնդիրը։ Նրանք կփորձեն այդ թեման հետազոտել տարբեր տեսանկյուններից։

Մասնավորապես նախատեսվում են զրույցներ այն մասին, թե ինչպիսի տեղ է զբաղեցնում թատրոնի հանրային մշակույթում հերոսի և հեղինակի անձնական փորձը, ինչ դեր կարող է ունենալ փաստաթուղթը պիեսի և բեմադրության ստեղծման մեջ և ինչպես է աշխատում հիշողության հետ հեղինակային երևակայության ժանրը, ինչպիսի տեսողական ոսպնյակ է ընձեռում թատրոնը, երբ հետազոտում է անցյալը՝ դիմելով սոցիալական և ազգային հիմնախնդրին։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 725 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396>>հաջորդ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների