Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մ․ Բրուսնիկինա․ «Ի հեճուկս հանգամանքների, կանայք հաղթում են․․․»

12.06.2022

Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնում (MXT֊ում) կայացել է ռեժիսոր Մարինա Բրուսնիկինայի «Պոլյարնայա զվեզդա» բեմադրության պրեմիերան։ Այդ մասին «teatral-online.ru»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ին:

Բեմադրությունը հանդիսատեսին տեղափոխում է 1990֊ական թվականեր։

Դա մանրավաճառ երեք կնոջ մասին պատմություն է, որոնք առևտուր անելու նպատակով մեկնում են Ռուսաստանի հյուսիսային մի բնակավայր։
Նրանցից յուրաքանչյուրը սեփական տնից կտրվելու և հավերժական սառնամանիքի ու ձյան տարածքներում՝ Բևեռային աստղի ներքո թափառելու իր պատճառն ունի։

Բեմադրությունը, սակայն, պարզապես կենցաղային պատում չէ։ Դա բացի գլխավոր հերոսուհիների կերպարները, հստակ արտահայտվում է նաև այդ անծայր տարածությունների իրական տերերի՝ հյուսիսի ոգիներ միջոցով։ Ոգիներ, որոնք կուրացուցիչ ճերմակ անսահմանության մեջ բերում են վառ գույներ և, նույնիսկ, հումոր։

Ռեժիսորի ասելով «Բևեռային հիվանդությունը» բոլորովին էլ անցյալի մասին չէ։ Այլ այն ներկայի, որում ապրում են ռուսաստանցիներն այսօր։ Այն անդրադարձ է այսօրվա կտրուկ ջարդված իրականությանը, երբ մարդիկ հայտնվում են շփոթմունքի մեջ և նրանց առաջ բարձրանում է անխուսափելի հարցադրումը՝ իսկ ի՞նչ է լինելու հետո։

Բրուսնիկինան նշում է, որ պիեսն ընթերցելու ընթացքում ծնվում է այն միտքը, որ, այո, այդպես եղել է, դա բոլորն էլ ապրել են, և, այնուամենայնիվ, դրանից հետո նաև գոյատևել են։

«Ահա, կնոջ ուժի զգացողությունը, որը հաղթահարում է ամեն ինչ, ինձ այսօր շատ անհրաժեշտ թվաց։ Չնայած ամեն ինչին, ի հեճուկս հանգամանքների, կանայք հաղթում են․․․»․֊ պրեմիերայիը։ց առաջ նշել է բեմադրության ռեժիսորը։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 500 անգամ