Թատրոն, որը փոփոխությունների հույս է արթնացնում
12.07.2022

«Սա ինձ համար մեծ ուրախություն ու պատիվ է։ Չ՞է որ «Տեատր․doc»֊ը կարծես թե Ռուսաստանի թատերական քարտեզում միակն է, որտեղ քաղաքացիական խիզախությունը համընկնում է գեղարվեստական որակի, յուրահատուկ ստեղծագործական մեթոդի հետ»,֊ նշել է Արթուր Սոլոմոնովը և իր ուրախությունն ու երախտագիտությունը հայտնել թատերախմբին, որը կարողացել է պահպանել այս մշակութային օջախը՝ հիմնադիրների մահից հետո։
Սոլոմոնովը նաև կարծիք է հայտնել, որ բոլոր համակիրներն իրենց ողջ ուժով պետք է սատար կանգնեն «Տեատր․doc»֊ին, քանի որ «նրա գոյությունն իսկ հնարավորություն է տալիս հուսալ, որ երկրում փոփոխություններ կկատարվեն»։
Խոսելով «Երանություն» բեմադրություն մասին, դրամատուրգը նշել է, «Պատկերացրեք ապագայի Ռուսաստանը։ Կարելի է նաև ոչ Ռուսաստանը, բայց չէ՞ որ ավելի հարմար է պատկերացնել այն երկիրը, որտեղ մենք ապրում ենք։ Աբսուրդը լիքն է ամեն տեղ․․․»։
Ըստ Սոլոմոնովի բոլորն են մտածում, որ լինելու է «գեղեցիկ ապագայի Ռուսաստանը»։ Սակայն, նա առաջարկում է պատկերացնել այն Ռուսաստանը, որտեղ «մարդկանց արարքները ու մտքերը հսկում են հատուկ կառույցները»։
Փառատոնային ներկայացումներից մյուսը կրում է «Թե ինչպես մենք հուղարկավորեցինք Իոսիֆ Վիսարիոնովիչին» վերնագիրը։ Այս տրագիֆարսը հնարավորություն է տալիս հետևել, թե ինչպիսի ճանապարհներով է ժամանակակից մարդու հոգի սողոսկում ստալինիզմը։
Երրորդ օրը նվիրված կլինի թատերական ընթերցանությանը։ Կընթերցվեն Արթուր Սոլոմոնովի «Թատերական պատմություններ» գրքից հատվածներ, որոնց հերոսների մեջ կհանդիպեն նաև օլիգարխներ, հոգևորականներ, թատերական գործիչներ, տնային կատուներ և այլն։
Յուրաքանչյուր ներկայացումից հետո հանդիսատեսների հետ հեղինակը տեսակապի միջոցով կքննարկի օրվա ներկայացումը։ Այդ քննարկումներին, տարբեր քաղաքներից և երկրներից, կրկին տեսակապով, կմիանան նաև տարբեր թատերական գործիչներ։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի