Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ստանիսլավսկու տուն֊թանգարանի 2023թ․֊ի առաջին մասշտաբային միջոցառումը․․․

12.21.2022


Մոսկվայի Ստանիսլավսկու թուն֊թանգարանի 2023թ․֊ի հետամանորյա առաջին խոշոր միջոցառումը նվիրվել է հունվարի 29֊ին՝ Անտոն Չեխովի ծննդյան օրվան։ Այստեղ հունարի 14-ին կներկայացվի «Երկու կատակ մեկ գործողությամբ» բեմադրությունը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Հանդիսատեսները կդառնան բնավորությունների երկու վառ և զգացմունքային կատակերգությունների մասնակիցներ։ Դրանցից յուրաքանչյուրը ինքը հեղինակն անվանել է «Կատակ մեկ գործողությամբ»։ «Դերասանական» ներկայացում , որտեղ նվազագույնի են հասցված դեկորացիաները և ռեկվիզիտը։

Ոչինչ չպետք է շեղի հանդիսատեսի ուշադրությունը բնավորությունների պոռթքումներից և կերպարների հոգու շարժումներից, տեղի ունեցող փոփոխություններից ու իրադարձություններից, որոնք հերոսներին ուղեկցում են դեպի «երջանիկ» հանգուցալուծման։

Առաջին պատկերը ներկայացնում է «Արջը» պիեսը, որտեղ հերոսները սպասում են սիրո, իրենց թույլ են զգում առանց դրա և այդ զգացմունքի փնտրտուքներում մեծերն անգամ իրենց պահում են ինչպես երեխաներ։ Նրանք անկեղծ և հուզիչ միամտության և միմյանց խորամանկելու ցանկության մեջ բացահայտում են իրենց իրական հոգին։

Երկրորդ պատկերը պատրաստվել է ըստ «Առաջարկություն» պիեսի։ Սա պարզապես բնավորությունների կամ իրավիճակների կատակերգություն չէ; Դա նաև բոլորովին կատակ չէ, այլ, ամենայն հավանականությամբ, ողբերգական ֆարս, քանի որ այնքան հրեշավոր են հերոսների հայացքները, ձգտումները, հետաքրքրությունները և բնավորությունները։ Չեխովը պիեսում ի հայտ է բերել այն, ինչն ամենից շատ ատում էր հենց ինքը՝ սիրո բացակայություն և գռեհիկություն։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 563 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396>>հաջորդ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների