Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պալատ՝ Սանկտ֊Պետերբուրգում, սալոն՝ Փարիզում և դղյակ՝ Շվեյցարիայում

12.28.2022

2022 թ․֊ի վերջին օրը, դեկտեմբերի 31ը Նյու֊Յորքի Մետրոպոլիտեն օպերան կեզրափակի պրեմիերայով։ Հանդիսատեսին կներկայացվի Ումբերտո Ջորդանոյի «Ֆեդորա» օպերայի նոր ընթերցումը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru․֊ին։

Շոտլանդացի ռեժիսոր Դեյվիդ Մքվիկարի բեմադրության դեկորացիան կառուցվել է ռուսական մատրյոշկայի սկզբունքով, որը բացում է օպերայի գործողությունների երեք միջավայր․ պալատ՝ Սանկտ֊Պետերբուրգում, մոդայիկ սալոն՝ Փարիզում և դղյակ՝ Շվեյցարիայում;

Ասենք որ օպերայում ռուս արքայադստեր դերով հանդես կգա բուլղարացի սոպրանո Սոնյա Յոնչևը, իսկ նրա խաղընկերն է լեհ տենոր Պետեր Բեչալան։

Իտալական իրապատում օպերան ամերիկյան հանրահայտ այս թատրոնում «Ֆեդորա» օպերան բեմադրվել է պարբերաբար։ Առաջին անգամ այն հանդիսատեսին է ներկայացվել 1906 թ․֊ին՝ Լինա Կավալերիի և Էնրիկո Կարուզոյի մասնակցությամբ։ Հայտնի է նաև 90֊ական թվականների բեմադրությունը՝ Միրելլա Ֆրենիի և Պլասիդո Դոմինգոյի մասնակցությամբ։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 169 անգամ