Գլխավոր հերոսի գիտակցության տիրույթով՝ ըստ Իոսիֆ Բրոդսկու․․․
01.31.2023
Բեմադրության հեղինակները դիմել են Բրոդսկու պոեզիային, որը ընթերցման բազմաթիվ տարբերակների հնարավորություն է ընձեռում և տարածություն ապահովում երևակայությունն աշխատեցնելու համար։ Դա բեմադրության մեջ փոխաբերությունների և գաղափարական ուղղությունների ձևավորման հիանալի պայման է, որոնցից ցանկացածի ընտրությունը հանդիսատեսի համար միանգամայն ճշմարիտ է։
«Ինքն իր հետ միայնակ» բեմադրությունը հանդիսատեսին տեղափոխում է ստեղծագործական տառապանքի և ընտրության ճանապարհ անցնող գլխավոր հերոսի գիտակցության տիրույթով․․․
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։