«Մանդատ», որի տերն իրեն է վերագրում նաև գոյություն չունեցող լիազորություններ02.03.2023
Փոքրիկ մարդը փորձում է հարմարվել նոր իրականությանը և նստել միժամանակ երկու աթոռների։ Ինքնապաշտպանության բնազդը թելադրում է, որ պետք է խուսանավել։ Սա այն երգիծական կատակերգության թեման է, որը ներկայացվել է անցյալ դարի 20֊ականներին։ Սա նաև այն թեման է, որը մեր օրերում ընտրել է իր 30֊ամյակը նշող մոսկովյան «Et Cetera» թատրոնը։
«SounDrama» ստուդիայի հիմնադիր և Դրամատուրգիայի և ռեժիսուրայի կենտրոնի ղեկավար Վլադիմիր Պանկովը այդ թատրոնի գործունեության հոբելյանը նշանավորում է Նիկոլայ Էրդմանի «Մանդատ» բեմադրությամբ։ Այս ստեղծագործական քայլը կատարելուն բեմադրիչը նախապատրաստվել է 10 տարի։
Մանդատը «կյանքի ուղեգրի» անվտանգության երաշխիք է «թղթի կտոր, «փաստաթուղթ», իսկ դրա տերն իրեն է վերագրում նաև գոյություն չունեցող լիազորություններ և դառնում է բացարձակ անկառավարելի։ «Խելակորույս վիճակ և տագնապ․,,», ինչպե՞ս է դա համընկնում այսօրվան, զարմանալի է ինչպես է այդ տեքստը համահունչ»,֊ նշել է ռեժիսորը։
Գործողությունները տեղի են ունենում երեք հարկերում երևացող խարխուլ դռնելով, երկու շարժական կարմիր աստիճաններով, ականջ դնող և չորս կողմ «աչք ածող» բնակիչներով լի խունացած կոմունալ բնակարանում։ Ներկայացումը զարգանում է «կարված» կոմիկական պարադոքսներով՝ ըստ երաժշտական պարտիտուրի, որը ներառում է 40-90-ականների երգերի իմպրովիզացիաներ։
Այսօր «Et Cetera»֊ում կներկայացվի բեմադրության 1-ին պրեմիերան։ Երկրորդ և երրորդ ցուցադրությունները կկայանան փետրվարի 23֊ին և24֊ին։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։