Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ արհեստական ինտելեկտի «Ֆրանսուհի Լաուրան» պատկանում է Լոպե դե Վեգային

02.08.2023

Արհեստական ինտելեկտի օգնությամբ մասնագետներին հաջողվել է որոշել նախկինում անհայտ պիեսի հեղինակին, որը պահվում էր Իսպանիայի ազգային գրադարանում: Պարզվել է, որ ստեղծագործության հեղինակը միջնադարի հայտնի դրամատուրգ, իսպանական ոսկե դարի ներկայացուցիչ Լոպե դե Վեգան է (1562-1635թթ.): Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»–ը՝ հղում անելով «interfax.ru»–ին:

Բրիտանական «The Guardian» պարբերականը տեղեկացնում է, որ նախօրոք թվայնացվել է 1300 պիես՝ գլխավորապես Իսպանիայի ազգային գրադարանի հավաքածոյից, որոնց հեղինակները դեռևս չէին պարզված կամ էլ պարզվել էին սխալ: Դրանից հետո «Stylo» ծրագրով համեմատվել են այն պիեսների հետ, որոնք ներբռնված են եղել «Etso» նախագծի տվյալների բազայում:

Վերլուծության ընթացքում բացահայտվել են տեքստային համըմննումներ «Ֆրանսուհի Լաուրան» («La francesa Laura») պիեսի, որի հեղինակն անհայտ էր, և Լոպե դե Վեգայի ստեղծագործությունների մեջ: Այնուհետև արհեստական ինտելեկտի աշխատանքի հիման վրա հետևությունները հաստատվել են նաև տեքստերի ավանդական վերլուծությամբ:

Հերման Վեգան, Վալյադոլիդայի համալսարանի Իսպանիայի գրականության ոսկե դարի փորձագետը, հայտարարել է, որ «La francesa Laura») պիեսի հեղինակն այդպես էլ կմնար աննկատ, եթե նոր տեխնալոգիանորի օգնությամբ չորոշվեր հեղինակը: Նա այն կարծիքին է, որ առջևում դեռ շատ բացահայտումներ կլինեն, քանի որ ոսկե դարը թողել է բազմաթիվ անհայտ հեղինակների գործեր:

Լոպե դե Վեգան հարյուրավոր պիեսների հեղինակ է, որոնցից են ժամանակակից հանդիսատեսին քաջածանոթ «Շունը դեզի վրա», «Սեբիլյայի աստղը», «Պարուսույցը» և այլ ստեղծագործություններ:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի



    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 613 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396>>հաջորդ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների