Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

11 պատմվածքներով կփորձեն պարզել, թե « ո՞րն է ճիշտը բոլորի համար․․․»

03.03.2023

Այսօր և վաղը՝ մարտի 3֊ին և 4֊ին, Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքի «13֊րդ Տրամվայ» թատրոնում կցուցադրվի մի ներկայացում , որի հեղինակները փորձել են միմյանց սինթեզել կինոն և թատերական բեմադրությունը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Կինոյի տարրերի համեմունքով թատերական ներկայացման համար գրական հիմք են ծառայել 20-րդ դարի ռուսաստանյան գրականության և կինոյի նշանավոր ներկայացուցիչներից մեկի՝ Վասիլի Շուկշինի պատմվածքները։

«Կինոբեմադրությունը մեր ստեղծագործական խմբի հորինած ձևաչափն է։ Դրա իմաստն այն է, որ, ըստ էության, կարճամետրաժ խաղարկային ֆիլմը ինտեգրվել է բեմադրությանը։ Այդ ամենը իմաստով միմյանց հետ կապակցված են։ Գործողության վայրը գյուղական ակումբն է»,֊ բացատրել է թատերախմբի փոխտնօրենը։

Բեմադրության ռեժիսոր Դարյա Սուպրունովան ընտրել է Շուկշինի 11 պատմվածք,որոնցից 3֊ը կարճամետրաժ կինոնկարի սցենարիների հիմք են հանդիսացել։

Ըստ սյուժեի, բեմադրության գլխավոր հերոսները, մի ավանի բնակիչներ, հավաքվում են գյուղական ակումբում, որպեսի սիրողական բեմադրություն պատրաստեն։

Շուկշինի պատմվածքները մեկը մյուսի հետ կապված չեն միջանկյալ գործողություններով։ Դրանք միավորվում են գեղարվեստական եղանակով,,,

Ըստ թատրոնի փոխտնօրենի կինոն պետք է ընդարձակի թատերական բեմի սահմանները․․․«Կինոն և թատրոնը միավորվել են, որպեսզի հանդիսատեսին խորասուզեն ռուսաստանյան գյուղի մթնոլորտում, ուղեկցեն Ալթայի երկրամասի արահետներով և փնտրեն հավերժական հարցի պատասխանը՝ իսկ ո՞րն է ճիշտը բոլորի համար․․․»,֊ գրված է բեմադրության նկարագրության մեջ։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 581 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396>>հաջորդ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների