Ըստ ռեժիսորի, ագրեսիան գոյաբանական սարսափի մանիֆեստացիա է 03.14.2023
«Թագավորը մեռնում է»։ Այսպես է կոչվում աբսուրդի թատրոնի հիմնադիրներից մեկի՝ Էժեն Իոնեսկուի պիեսը, որը շուտով կներկայացվի Մոսկվայի «Վնուտրի» թատերական տարածությունում։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «oteatre.info»֊ին։
Այս թատերական տարածությունը Ռուսաստանի մայրաքաղաքում սկսել է գործել 2021թ․֊ի մայիսից՝ «Ես սպանել եմ ցարին» ներկայացմամբ՝ ըստ Օլեգ Բոգաևի համանուն պիեսի։
Այս երկու դեպքում էլ բեմադրությունը պատրաստել է ռեժիսոր Վլադիմիր Միրզոևը։ Աբսուրդի թատրոնի դասականի ստեղծագործության նրա մեկնաբանությունը ներկայացվում է որպես « միստերիա մարդու կյանքի, յուրաքանչյուրի հետագծի վերջին կետի մասին»։ Ռեժիսորի կարծիքով Իոնեսկոյի տեքստը համահունչ է մեր ժամանակներին, որն ինքը հասկանում է ոչ թե սոցիալ֊քաղաքական, այլ մետաֆիզիկական տեսանկյունից։
Էժեն Իոնեսկոն «Թագավորը մեռնում է» պիեսը գրել է 1963թ․֊ին։
«Ակնհայտ է, որ մեր ժամանակը տրանզիտի ժամանակաշրջան է,֊ նշել է Միրզոևը,֊ առջևում հսկայական դարաշրջան է, որը կշարունակվի հարյուրավոր, գուցե, հազար տարի։ Քաղաքակրթությունը ձեռք է բերում նորանոր դիմագծեր։ Սա տեկտոնիկ տեղաշարժ է, ուրեմն, նշանակում է՝ ճգնաժամ։ Ագրեսիան, որով լցված է օդը, դա վախի, գոյաբանական սարսափի մանիֆեստացիա է, որը մարդիկ զգում են տրանսֆորմացիայի պահին»։
Ըստ ռեժիսորի հողը փախչում է ոտքերի տակից։ Տրանզիտի ժամանակ ի հայտ են գալիս արքետիպական կառուցվածքներ՝ քաղաքակրթության բյուրեղային հիմքը։ Նա կարծում է, որ Իոնեսկոյի պիեսը աշխատանք է արքետիպերի հետ (այդ բառի յունգյան ըմբռնմամբ): Միրզոևն այդ պիեսում տեսնում է միստերիայի, կատակերգության, դրամայի և նույնիսկ գինյոլի տարրեր․․․
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։