Մոսկովյան թատրոնից հեռացած Բուտուսովին կարելի է տեսնել Վիլնյուսի հին թատրոնում03.16.2023
Ռուսաստանցի հայտնի ռեժիսոր Յուրի Բուտուսովը Վիլնյուսի հին թատրոնում (մինչև 2022թ․ սեպտեմբեր՝ Ռուսական դրամատիկական թատրոն) կներկայացնի իր նոր բեմադրությունը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։
Բուտուսովը լիտվական «Bernardinai.lt» օնլայն պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ սա իր առաջին բեմադրությունն է Ռուսաստանից և Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնից հեռանալուց հետո, իսկ Վիլնյուսի հին թատրոնում բեմադրություն պատրաստելու առաջարկություն իրեն արվել է դեռ 3 տարի առաջ, երբ այստեղ անցկացնում էր վարպետաց դասեր։
Այդ պայմանավորվածությունը կյանքի չի կոչվել կորոնավիրուսային համաճարակի պատճառով, իսկ այսօր, արդեն, այդպիսի հնարավորություններ կան։
Դեռ անհայտ է, թե ինչ գրական նյութ է ընտրելու ռեժիսորն իր նոր բեմադրության համար, երբ է լինելու դրա պրեմիերան, սակայն Բուտուսովը չի ժխտել, որ, հավանաբար, կընտրի Շեքսպիրի պիեսներից մեկը, քանի որ «նա այն դրամատուրգն է, որը պատասխանում է մարդկության առջև ծառացող բոլոր հարցերին» և «նրա ստեղծագործության կենտրոնում մարդն է՝ իր բոլոր հիմնախնդիրներով և բարդություններով»։
Այս թեմայով այլ հղումներ-1