Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դասական դրամատուրգի պիեսների «իմաստավորման հատիկը» ֆինալում է

03.23.2023


Ռուսական դասական դրամատուրգիայի նշանավոր ներկայացուցիչներից մեկի՝ Ալեքսանդր Օստրովսկու պիեսների ասելիքի «իմաստավորման հատիկը՝ հեղինակի գլխավոր հաղորդագրությունը» հատկապես գտնվում է ֆինալներում ,֊ այս կարծիքին են Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնի արտիստները, որոնք որոշել են մարտի 27-ի լույս 28֊ի գիշերը իրենց բեմում կազմակերպել այդ հեղինակի պիեսներից առանձին դրվագների ընթերցումներ; Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Մարտի 27֊ին Թատրոնի միջազգային օրն է։ Այդ առթիվ տարբեր երկրներում բազմաթիվ թատրոններ անցկացնում են «Թատրոնների գիշերը» ակցիա։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 144 անգամ