Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թեև «ժանրն այլևս գոյություն չունի» սակայն պատրաստում են այդ ժանրի գործ

04.07.2023


«Համարվում է, որ օպերետի ժանրը մահացել է կոմպոզիտոր Իմրե Կալմանի հետ, այսինքն 1953թ․֊ին։ Դրանից հետո շատ կոմպոզիտորների և լիբրետիստների օպերետ գրելու փորձերն անհաջող ենեղել։ Բոլորը հանգել են այն կարծիքին, որ այդ ժանրն այլևս գոյություն չունի»,֊ օրերս հայտարարել է ռուսաստանցի կոմպոզիտոր Ալեքսանդր Ժուրբինը, որը «Օրփեոսը և Էվրիդիկեն» խորհրդային առաջին ռոք օպերայի հեղինակն է։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

Ռուսաստանցի կոմպոզիտորն այդ հայտարարությունը բարձրաձայնել է Իրկուտսկում, որտեղ Զագուրսկու անվան երաժշտական թատրոնում ժամանակակից ոճով պատրաստում են «Ամուսնության գործակալություն» օպերետը։

Բեմադրության վերնագիրն արդեն հուշում է, որ թեման վերաբերում է ամուսնանալու նպատակով իրենց երկրորդ կեսին փնտրող տղամարդկանց և կանանց, իսկ այդ հարցում նրանց օգնում է «Ամուսնության գործակալություն»֊ը։

Սա Իրկուտսկի թատրոնում համարում են բացառիկ աշխատանք, քանի որ թե սցենարը և թե երաժշտությունը ստեղծվել է հատուկ իրենց համար։

Երկու ընկերուհիներ որոշում են բացել էլիտար ամուսնության գործակալություն։ Կյանքի ընկեր փնտրելու ակնկալիքով այստեղ են գալիս փեսացուների ու հարսնացուների բազմաթիվ թեկնածուներ։ Իրենց կյանքը դասավորել ցանկացող ամենատարբեր մարդկանց հաղորդակցության ընթացքում առաջանում են դրամատիկ, կոմիկական , զավեշտալի բազմաթիվ իրավիճակներ, որոնք հաճախ ունենում են նաև ճակատագրական նշանակություն։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 331 անգամ