«Օպերայի ուրվականը» հրաժեշտ տվեց Բրոդվեյին
04.18.2023

«Օպերայի ուրվականը» համարվում է կոմպոզիտոր Էնդրյու Լլոյդ Ուեբերի ամենահայտնի գլուխգործոցը և օպերան ստեղծողներին բերել է գրեթե 1,5 մլրդ դոլար։
Այս մյուզիքլի հաղթարշավն, ինչպես մի շարք այլ բեմադրությունների դեպքում, ընդհատվեց կորոնայի համաճարակի պատճառով։ Այն այդպես էլ չկարողացավ ուշքի գալ 18֊ամսյա լոկդաունից հետո։
«Երբեք, ամենահամարձակ մանկական երազանքներում մենք չէինք կարող պատկերացնել «Ուրվականի» հաջողությունը»,֊ Նշել է մյուզիքլի պրոդյուսեր Քեմերոն Մքինթոշը։
Իսկ կոմպոզիտորն իր օպերայի վերջին ցուցադրությունը նվիրել է որդու հիշատակին, որը մեկ ամիս առաջ վախճանվել է չարորակ ուռուքից։
«Շնորհակալ եմ բոլորիդ և շնորհակալ եմ Նյու֊Յորքին, այն բանի համար, որ դարձավ մեզ համար այսքան հիանալի տուն»։
Չնայած վերջին տարիների հաճախումների հիմնախնդրին, եզրափակիչ ցուցադրության բոլոր տոմսերը վաճառվել էին։ Տոմսերի արժեքը հասել է մինչև 500 դոլարի։
Թեև Նյու֊Յորքը հրաժեշտ տվեց «Օպերայի ուրվականին», սակայն այն շարունակում է ներկայացվել Լոնդոնում։ Իսկ Մադրիդում այն սեփական ընթերցմամբ նախապատրաստում է բեմ բարձրացնել Անտոնիո Բանդերասը։ Ենթադրվում է, որ ստեղծագործության իսպանական մեկնաբանությունը հանդիսատեսին կներկայացվի ընթացիկ տարվա աշնանը։