Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Տեղացիները հաճախ անվանում էին «Մացայի կղզի»

06.05.2023


«Փոքրամասնության ողբերգությունը, որը միշտ բարկացնում է մեծամասնությանը և միշտ նրանից պարտվում»։֊ Այսպես է բնութագրել Ռուսաստանի ակադեմիական երիտասարդական թատրոնում պատրաստվող բեմադրությունը ռեժիսոր Ալեքսեյ Բորոդինը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղումանելով «oteatre.info»֊ին:

«Լեոպոլդշտադտ» պիեսի հեղինակը անգլիացի ժամանակակից դրամատուրգ Թոմ Սթոփփարդն է։ Նրա այդ ստեղծագործությունը ռուսական բեմ է բարձրացվում առաջին անգամ; Անգլիացի դրամատուրգը մոսկովյան թատրոնի հետ համագործակցում է բացառիկ կարգով։ Այստեղ արդեն բեմադրվել են նրա պիեսներից երկուսը՝ «Հիմնախնդիր»֊ը և Rok՝n՝roll»֊ը; «Լեոպոլդշտադտ» պիեսը նա ստեղծել է 2007թ․֊ին թողարկված «Ուտոպիայի ափը» եռագրությունից հետո։

Դա ինքնակենսագրական աշխատանք է։ Բազմաչափ, բազմակերպար ընտանեկան սագա հավատի և պատրանքների, մարդու և պատմության հակամարտության, ուժի և թուլության, արյան ձայնի մասին, որը մարդուն մարդ է պահում։

Լեոպոլդշտադտը Վիենայի շրջաններից մեկի անվանումն է։ Քանի որ այստեղ ապրելիս են եղել հրեաներ, այն տեղացիները հաճախ անվանում էին «Մացայի կղզի» (Մացան հրեական թխվածք է)։

Պիեսի գլխավոր հերոսը նոր, 20֊րդ դարը դիմավորում է իր մեծ ընտանիքի շրջապատում՝ հավատալով, որ իր սերունդները պետք է ապրեն «բանականության և գեղեցկության թագավորության, գիտական առաջընթացի, փիլիսոփայության և արվեստի մեջ։ Բայց ահա, այդ նույն տանը 1955թ․ին հավաքվում են լեոպոլդշտադտցի այդ ընտանիքից միայն երեքը՝ մնացած միակ «բեկորները»․․․






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 326 անգամ