Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Ժողովրդի թշնամու» որդու հետ հանդիպումը կկայանա ԳՈՒԼԱԳ֊ի թանգարանում

06.12.2023


Սանկտ֊Պետերբուրգի «Ա֊թատրոն»֊ը Մոսկվայի ԳՈՒԼԱԳ֊ի թանգարանում պատրաստվում է հանդիսատեսին ներկայացնել «Սաշա, մի վախեցիր» բեմադրությունը՝ ըստ Եվգենի Ելչինի «Ստալինի քիթը» գրքի։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով « oteatre.info»֊ին։

Պետերբուրգցի ռեժիսոր Սերգեյ Ազեևի բեմադրության պրեմիերան կայացել է 2022թ․֊ի վերջերին և դարձել է պետերբուրգյան հարթակների իրադարձություններից մեկը։

Այն անդրադառնում է Մեծ ահաբեկչության տարիներին և հացեագրված է պատանիներին։

Բեմադրության հերոսը պատանի Սաշա Զայչիկն է։

Եկել է յուրաքանչյուր «ճիշտ» խորհրդային անչափահասի համար երազանքի իրականացման՝ պիոներական շարքերն ընդունվելու օրը։ Բայց հենց այդ օրը Սաշայի համար շրջվում է գլխիվայր։ Դա փոխում է բարու և չարի մասին նրա պատկերացումները։ Բեմադրության խտացված իրադարձությունների շղթան մեկ օրվա մեջ ներկայացնում է երեխայի աչքերով դիտարկված մի մեծ պատմության;

«Մեր ընդհանուր անցյալը, ֆանտասմագորիապես խտացված, բայց կրկին լավ ճանաչելի, այդ գրքում հառնում է իր բոլոր անհետացած, և մինչև հիմա պահպանվող գծերով»,֊ գրված է գրքի անոնսում։

Մեկ օրվա ընթացքում Սաշան հասցնում է դառնալ ՉԿ֊ի սպա՝ իր սիրելի հոր ձերբակալության ականատեսը, փորձել պիոներական ջոկատի դրոշակակրի դերը, դառնալ «ժողովրդի թշնամու» որդի, ջարդել ընկեր Ստալինի կիսանդրին, իրական խառնաշփոթ առաջացնել դպրոցում, կազմակերպել իր ուսուցչուհու ձերբակալությունը, ՉԿ֊ի գործակալի կողմից վերածվել հավաքագրման օբյեկտի․․․ Եվ հանկարծ պարզել, որ թերթերի առաջնորդող հոդվածներում նշված «Ժողովրդի թշնամիները» իրականում հարազատ մարդիկ են․․․ Իսկ դու վերածվում ես մի այլանդակության, որի պատկերը դպրոցական խմբային նկարներում ծածկում են թանաքով․․․

Բեմադրության մեջ գլխավորը սարսափի թեման է։ Այն կարծես միավորում է տարբեր ժամանակները։ Ստալինյան ժամանակաշրջանի համատարած սարսափը, որը բեմադրության գրական հիմքը հանդիսացող պատումի հեղինակին ծանոթ է սեփական կենսագրությամբ, երբ նրան են այցելել խորհրդային ԿԳԲ֊ականնները և պատճառ դարձել նրա հայրենիքից տարագրման համար․․․

Բեմադրության մեջ զբաղված են երկու դերասան։

«Սաշա, մի վախեցիր»֊ը որպես բեմադրություն ներկայացվում է երկու ձևաչափերի՝ դրամատիական և տիկնիկային թատրոնների հատման խաչմերուկում։



Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 440 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417>>հաջորդ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների