Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Triad Stage» թատրոնը չի կարողացել վերականգնվել համաճարակից հետո

06.21.2023

ԱՄՆ֊ի Հյուսիասյին Կարոլինայի նահանգի մեծությամբ 3֊րդ (բնակչության թիվը՝ մոտ 300,000 մարդ) Գրինսբորո քաղաքի «Triad Stage» թատրոնը 20֊ամյա գործունեությունից հետո հայտարարել է, որ ընդմիշտ փակում է իր դռները։։ Այդ մասին «americantheatre.org»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»։

Շուրջ 140 հիմնական բեմադրություն, ներառյալ 20 համաշխարհային պրեմիերաներ։ Այսպիսին է հաստատության երկու տասնամյակ տևած գործունեության արդյունքը, որը ԱՄՆ֊ի այդ վարչական տարածաշրջանում կարևոր գործունեույուն էր իրականացնում։

Թատրոնը COVID-19֊ի պարտադրած երկամյա դադարից հետո 2022թ․֊ին վերաբացվել էր, սակայն հոգաբարձուների խորհդի գնահատմամբ այն չի կարողացել լիարժեք հետհամաճարակային վերականգնման գործունեություն իրականացնել։

«Չնայած խորհրդի և փոքր ու չափազանց նվիրված անձնակազմի լավագույն ջանքերին, ինչպես նաև բազմաթիվ տարբերակների գնահատմանը», - ասվում է խորհրդի համանախագահ Սառա Սեյնթի հայտարարության մեջ,֊ «մենք եզրակացրել ենք, որ «Triad Stage»-ի գործունեությունը անկայուն է»:

Նշենք, որ այս թատերաշրջանում «Triad Stage»-ը արդեն հասցրել էր ներկայացնել երկու պրեմիերա՝ Մայք Ուայլիի «Ապստամբը» պիեսի համաշխարհային պրեմիերան, որն առնչվում էր նստացույցային շարժման հետ Գրինսբորո քաղաքի կապերին և Լորեն Գունդերսոնի «Հեղափոխականները» կատակերգությունը, որի գործողությունները ծավալվում են Ֆրանսիական Մեծ հեղափոխության օրերին։ Իսկ թատերաշրջանը կոլեկտիվը պլանավորել էր ավարտել Բեկա Բրունշտետերի «Տորթը մայիսին» Հյուսիսային Կարոլինայում գեյերի հարսանիքի մասին կատակերգությամբ, որը հացթուխի մոտ առաջ է բերում հավատքի ճգնաժամ․․․


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 270 անգամ