Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«երկրային հաճույքների այգին» մտել է թատերական Ավինյոնի պատմություն

07.10.2023


Ավինյոնի թատերական փառատոնի առաջին օրերից ֆրանսիական մամուլը իրադարձային է համարել ռեժիսոր Ֆիլիպ Քենի «երկրային հաճույքների այգի» բեմադրությունը, որը հիմնված է Հիորինիմ Բոսխի համանուն եռանկարի վրա։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը․՝ հղում անելով «rfi.fr»֊ին։

Բեմադրության հեղինակը իր ներկայացման մեջ մեկնակետ վերցնելով Բոսխի եռանկարի վերնագիրը, իր պատումն սկսում է համախոհների ավտոբուսի ժամանմամբ, որոնք ինչ֊որ թիրախներ են փնտրում, ինչ֊որ մասունքների են պաշտում, փնտրում հաճույքներ։ Այս ժամանումը պայմանական է, քանի որ ավտոբուսը չի աշխատում, այն հրում են այդ խմբի անդամները։ Ոչ այն է, թե, մեծարման, ոչ այն է թե հուղարկավորության ծեսը ընթանում է հարթակ բերված և համատեղ ուժերով տեղադրված հսկայական ձվի շուրջ։

Դա կարող է լինել դինոզավրի ձու։ Սպիտակ, հարթ և փխրուն, ինչպես Բոսխի կտավի մեջ։ Այդ էլիպսը մարդկանց ծիսական շրջանի կենտրոնում կարող է խոստանալ անհայտի և գեղեցիկի կամ անհայտի ու սարսափելիի ծնունդ։ Այն կարող է նշանակել և անցյալ, ինչպես դինոզավրերի ժամանակաշրջանը։

Կա սպասում, բայց չկան «երկրային հաճույքներ»։ Ասենք, չկա նաև Երկիր։ Կա դեմոկրատորեն կազմակերպված 8 երկարամազ տղամարդկանցից և ծիրանագույն ակնոցներ կրող կանանցից բաղկացած խումբ։ Նրանք հագնված են 70֊ականների նորձևությամբ, թվում է դեռ չեն գտել, բայց փնտրում են մեր հասարակ երկրային կյանքը և մեր հասարակ տրամաբանությունը։

Ֆրանսիական լրատվամիջոցները միակարծիք են, որ այս բեմադրությունը մտել է թատերական Ավինյոնի պատմության մեջ։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։

Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 355 անգամ