Ռուսական բեմարվեստի նահապետը նախապատրաստվում է ներկայացնել իր նոր աշխատանքը01.30.2014
Ռուսաստանցի ռեժսոր Յուրի Լյուբիմովը ներկայացրել է իր նոր նախագծի՝ «Կանանց դպրոց» բուֆ-օպերայի դեկորացիաների մանրակերտը: Այդ մասին հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը:
Ռեժիսորը նշել է, որ այս նոր նախագծի շուրջ ի մի են եկել բարձր պրոֆեսիոնալ մասնագետներ: Ինքը՝ Լյուբիմովը բուֆ-օպերայի լիբրետոյի հեղինակն է և բեմադրող ռեժիսորը: Մոլերյան թեմաներով ներկայացման երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Վլադիմիր Մարտինովը:
Լյուբիմովը նաև պատմել է, որ անցյալ տարի Փարիզ կատարած աշխատանքային այցի ժամանակ իր գործընկեր, նկարիչ Բորիս Մեսերերի հետ եղել են «Կոմեդի Ֆրանսեզում», Մոլիերի թանգարանում, որտեղ ծանոթացել են հազվադեպ նյութերի, որոնք օգտակար կլինեն իրենց նախագծի իրականացման գործում:
Ռեժիսորն ասել է, որ իր նոր ներկայացման պրեմիերան կկայանա մայիսի 20-ին:
Ավելացնենք, որ ընթացիկ տարվա ապրիլի 23-ին լրանում է Տագանկայում գտնվող նրա հիմնադրած թատրոնի 50 տարին: