Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռուսաստանի Մեծ թատրոնի հյուրախաղերը Չինաստանում

07.26.2023


Նախօրեին, հուլիսի 25֊ին, վերջին հինգ տարիներին առաջին անգամ, Չինաստանի մայրաքաղաք Պեկինում մեկնարկել են Ռուսաստանի Մեծ թատրոնի հյուրախաղերը։ Հյուրախաղերի հինգ օրերի ընթացքում, որոնք կկայանան Կատարողական արվեստների ազգային կենտրոնի օպերային դահլիճում, կտրվի երկու գալա համերգ և կներկայացվի «Դոն Կիխոտ» բալետի 4 ցուցադրություն։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

21-դարում չին հանդիսատեսները այս թատրոնի հետ հաղորդակցվել են 2001թ․֊ին։ Մեծ թատրոնը իր նշանավոր «Կարապի լիճ» բալետով այդ հյուրախաղերով հանդես էր եկել Պեկինում և Շանհայում։ Դրանից հետո ռուսաստանցի արտիստները Չինաստան են հրավիրվել գրեթե հնգամյա ընդմիջումներով։

Այս տարվա հրավերից առաջ նրանք Չինաստանում հանդես են եկել 2018թ․֊ին։ Ռուսաստանցի արտիստների ելույթները կայացել էին Շանհայում և նվիրվել չինական այդ խոշոր արդյունաբերական և մշակութային կենտրոնի Մեծ թատրոնի հիմնադրման 20֊ամյակին։ Այդ ժամանակ ցուցադրվել է երեք բեմադրություն՝ «Կորսար» և «Փարիզի բոցը»բալետները և «Ցարի հարսնացուն» օպերան։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 197 անգամ