Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պրեմիերան արգելել են և ստուգում են ռեժիսորի բարձրաձայնած արտահայտությունները

07.31.2023

Ռուսաստանի Պերմ քաղաքի հայտնի «Թատրոն֊թատրոնում» արգելել են Մոսկվացի հայտնի ռեժիսոր, «Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Իոսիֆ Ռայխելգաուզի «Ռոմեո և Ջուկիետ» բեմադրության նախօրոք պլանավորած բեմադրության պրեմիերան։ Այդ մասին ՌԴ պետդումայի մշակոււյթի կոմիտեի նախագահ Ելենա Յամպոլսկայայի Տելեգրամ֊ալիքով տարածված տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

«Վերջին 10 օրերի ընթացքում, ֊ անցյալ շաբաթ գրել է Տելագրամ֊ալիքում Յամպոլսկայան,֊ ես տարբեր ատյանների համառորեն հարցեր եմ ուղղել։ Այսօր ստացա պատասխան․ Ռայխելգաուզի բեմադրությունը Պերմում չի կայանալու»,֊ ի վերջո իր հարցումներին այսպիսի պատասխան է ստացել պետդումայի մշակույթի կոմիտեի նախագահը;

Ավելի վաղ Յամպոլսկայան իր նույն սոցիալական հարթակում տեղեկացրել էր, որ զրուցել է Պերմի մարզի մշակույթի նախարար Ա․ Պլատոնովայի հետ, որը նրան տեղեկացրել է, որ ռեժիսորի հետ «պայմանագիրը չի ստորագրվել, բայց բանակցություններ են ընթանում»։ Պերմի մարզի մշակույթի նախարարը նաև նշել է, որ իրենք « ստուգում են ռեժիսորի նախկին գործողությունների և բարձրաձայնած արտահայտությունների մասին տեղեկատվությունը»։





Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 64 անգամ