Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ Մարթին Քուշեյի, թատրոնը պետք է լինի քաղաքականապես ակտիվ

08.01.2023

Ավստրիայի մայրաքաղաքի գլխավոր թատրոնի «Բուրգտետր»֊2023-2024թթ․ թատերաշրջանի համար հաստատության ղեկավար Մարթին Քուշեյը ընտրել է «Արթնանալ, նախքան նորից մռայլ կլինի» նշանաբանը։ Նրա կարծիքով, թատրոնը չպետք է թիկունք անի իրականությանը, այլ ընդհակառակը, այն պետք է լինի քաղաքականապես ակտիվ, դառնա քննարկումների և վեճերի վայր։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

Նոր թատերաշրջանում Վիենայի «Բուրգտետր»֊ում կկայանա 23 պրեմիերա, որոնցից 6֊ը՝ սեպտեմբերին։

Թատերաշրջանը կբացվի ռեժիսոր Բարբարա Ֆրեյի «Ամռան գիշերվա երազը» բեմադրությամբ՝ ըստ Շեքսպիրի համանուն կատակերգության։

Այս բեմադրության մեջ կարևոր թեմաներ կդառնան բնակլիմայական ճգնաժամը, գենդերային անհավասարությունը, ինչպես նաև հակադրությունը հայրիշխանական քաղաքական համակարգերին։

Այս ամբողջ գաղափարը միավորվում է մոգական վերափոխման և թատերական պատրանքի տիրույթում։

Ինքը՝ Մարթին Քուշեյը այդ թատերաշրջանում կներկայացնի երկու նոր թատերական բեմադրություն։ Մոլիերի «Միզանտրոպի» մեջ նա կբարձրացնի բարոյականության, ճշմարտության և ժամանակակից հասարակության մեջ դրանց գոյության մասին հարցեր։ Բոլոր կերպարները անթերի գեղեցիկ խոսում են, սակայն նրանց ներսում արտաքին աշխարհից թաքցրած դատարկություն է և միայնություն։

«Բուրգտետր»֊ի ղեկավարի մատուցմամբ երկրորդ պրեմիերան Թեննեսի Ուիլյամսի «Օրփեոսը իջնում է դժոխք» պիեսի բեմադրությունը կլինի։ Այստեղ նա քննության է առնում սոցիալական դժոխքի թեման, որտեղ հայտնվում է ներկայացման գլխավոր հերոսուհին։ Բեմադրության մեջ միմյանց են խառնվում առասպելապատումն ու ժամանակակիցը՝ սոցիալական փոքրամասնության թեման և համբարձումը դեպի «վեր»։

Սոցիալական թեման նոր թատերաշրջանում իր շարունակությունը կստանա Ֆրանկ Կաստորֆի «Հերոսների հրապարակ» բեմադրության մեջ։ Դրամատուրգ Թոմաս Բերնհարդի «անշլյուզի» 50֊ամյակին նվիրված պիեսը անդրադառնում է նացիստական ռեժիմի վտանգին, ավտորիտարիզմը արմատահան անելու անհրաժեշտությանը։

Պիեսի հերոսը պրոֆեսոր Շուստերն է, որը 1938թ․֊ին ստիպված էր փախչել Վիենայից, իսկ 50 տարի անց, վերադառնալուց հետո, հայտնաբերում է, որ նացիզմը դեռ ապրում է։

Պատմական թեմայի է անդրադարձել նաև թատրոնի ռեժիսորներից Յոհան Սիմոնսը։ Նա կներկայացնի Գեորգ Բյուխների «Դանտոնի մահը» պիեսի իր մեկնաբանությունը։ Այս ստեղծագործությունը վավերագրական դրամատիկական առաջին գործերից է։ Բյուխները այն գրելիս շատ մանրամասն ուսումնասիրել է Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակաշրջանի բազմաթիվ փաստաթղթեր։ Ժան Ժակ Դանտոնը, որը 1789թ․֊ին եղել է Բաստիլը գրոհողների շարքերում, հետո դառնում է հեղափոխությանը հաջորդած դիկտատուրայի դահիճներից մեկը։ Բազմաթիվ մահապատիժները, ինքնապաշտպանության օրենքը, որը գրեթե օրինականացնում և թույլատրում էր մարդասպանությունը, Դանտոնի հեղինակածներն էին։ Բայց ժամանակի ընթացքում ռեժիմի ձեռքը հասավ նաև նրան։ Ռոբիսպիերը և նրա կողմնակիցները Դանտոնին ուղարկում են գլխատման։

Իր ստեղծողներին ոչնչացնող ռեժիմի թեման, այս բեմադրության կարևոր թեմաներից է, սակայն սպանության և ինքնապաշտպանության , ինքնիշխանության և ռեժիմի զոհերի հարցերը բերվում են առաջին պլան։


Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 605 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417>>հաջորդ