Թե ինչպես է Բոբ Մարլիի երաժշտությունը օգնում հաղթահարել վախը01.31.2014
Նյու-Յորքում բեմ կբարձրացվի «Բոբ Մարլիի 3 փոքրիկ ճնճղուկները» պիեսը: Այն փետրվար ամսին արդեն կհանձնվի հանդիսատեսի դատին: Ներկայացումը բեմադրվել է քաղաքի Թայմս սկվերում գտնվող «New Victory Theater» թատրոնում: Այդ մասին հաղորդում է «rollingstone.com» կայքը:
Ներկայացման նպատակն է ծանոթացնել փոքրիկ հանդիսատեսներին լեգենդար երաժշտի ստեղծագործությանը: Ներկայացումն իրականացվել է Բոբ Մարլիի դստեր՝ Սեդելլայի գրած մանկական գրքի հիման վրա:
Բեմադրությունը ջամայկացի Զիգգի անունով մի տղայի մասին է, ով այնքան շատ էր վախենում չար ոգիներից և մերձարևադարձային անձրևներից, որ որոշում է թաքնվել տանը և այնտեղ մնալ ամբողջ օրը: Բայց տղայի մայրը, հարևանը և մի ճնճղուկ օգնում են նրան հաղթահարել վախը:
Ներկայացման մեջ ընդգրկված են երաժշտի ամենահայտնի ստեղծած կոմպոզիցիաները, որոնց թվում նաև «Three Little Birds»-ը, «Jammin»-ը, «Roots Rock Reggae»-ը և «Is This Love»-ը:
Ներկայացման պրեմիերան նախատեսված է Բոբ Մարլիի ծննդյան տարեդարձի հաջորդ օրը՝ Փետրվարի 7-ին: Այս տարի նշանավոր կեմպոզիտորը, կիթառիստը և երգիչը կդառնար 69 տարեկան: