Եվս երկու տարի և Սերեբրեննիկովը կամբողջացնի Մոցարտի օպերա֊եռապատումը08.14.2023
Գերմանիայի «Komische Oper Berlin» օպերայում Ռուսաստանից Եվրոպա տարագրված հայտնի ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովը նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» ստեղծագործության բեմադրության վրա։ Թատրոնի «Schillertheater» հարթակում պրեմիերային ցուցադրությունը նախատեսված է 2024թ․֊ի ապրիլի 27֊ին։
Այս օպերայի բեմադրությունը կդառնա Սերեբրեննիկովի մոցարտյան թեմաներով երկրորդ աշխատանքը, որը նա կներկայացնի այս օպերայում։ 2023թ․֊ի գարնանը Սերեբրեննիկովը համագործակցելով Բեռլինի և Ցյուրիխի օպերաների հետ «Komische Oper»֊ում ներկայացրեց «Այսպես վարվում են բոլորը» («Cosi fan tutte») օպերան, որի պրեմիերան Ցյուրիխում կայացել էր 2018 թ․֊ին։ Այդ ժամանակ Սերեբրեննիկովը գտնվում էր տնային կալանքում և այդ բեմադրության վրա աշխատել է հեռակա կարգով։
Ասենք, որ Բեռլինի օպերայի այս բեմահարթակում նախատեսվում է Սերեբրեննիկովի ներկայացմամբ Մոցարտի ևս մեկ օպերայի բեմադրություն, որը պետք է ամբողջացնի հանճարեղ կոմպոզիտորի «Դա Պոնտե եռապատումը»։
Հիշեցնենք, որ Մոցարտի «Դա Պոնտե եռապատումը» միավորում է երեք կատակերգական օպերաներ (օպերա բուֆֆ)` «Ֆիգարոյի ամուսնությունը» (1786), «Դոն ժուան» կամ «Պատժված սանձարձակը» (1787) և ««Այսպես վարվում են բոլոր կանայք» (1790)։ Բոլոր այս օպերաները Մոցարտը գրել է Լորենցո դե Պոնտեի լիբրետոյով։ «Դոն Ժուան»֊ի պրեմիերան «Komische Oper Berlin» օպերայում նախատեսված է 2025թ․֊ին։
Ասենք, որ «Komische Oper Berlin» օպերայում, ընդհանուր առմամբ Սերեբրեննիկովը «Ֆիգարոյի ամուսնությամբ» գերմանացի հանդիսատեսին է ներկայացնելու իր չորրորդ բեմադրությունը։ Բացի Մոցարտի գործերից, նա այստեղ բեմ է բարձրացրել նաև Օլգա Նայրոթի «American Lulu» և Ջոակինո Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» օպերաները։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։