Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Bitef» թատերական փառատոնում կերգեն ակապելլա

08.28.2023


Սերբիայի մայրաքաղաքում ընթացքի մեջ են «Bitef» թատերական փառատոնի նախապատրաստական աշխատանքները։ Ընթացիկ տարվա հոկտեմբերի 3-ից 10֊ին անցկացվելիք միջոցառումը թվով 57֊րդն է։ Այն այս տարի կանցկացվի «Ուժ, մի համաձայնվիր պատկանել որևէ մեկին» նշանաբանով։ Սպասվում է, որ սերբական թատերախմբերի հետ միասին փառատոնին կմասնակցեն Գերմանիայից, Լիտվայից, Հունգարիակից, Շվեդիայից, Հունաստանից, Բուրկինա֊ֆասոյից, Բելգիայից ժամանած թատերախմբեր։ Այդ մասին «oteatre.info»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»։

Փառատոնի հիմնական մրցութային ծրագիրը կմեկնարկի հոկտեմբերի 4-ին՝ Գերմանիայի Բոխում քաղաքի դրամատիկական թատրոնի «Արևի զավակները» բեմադրությամբ։ Այն ըստ Մաքսիմ Գորկու համանուն ստեղծագործության պատրաստել է սլովենացի ռեժիսոր Մաթթե Կոլեժնիկը։ Նա իր բեմադրության գործողությունները տեղափոխել է 20֊րդ դարի 60-ական թվականներ։ « Կոլեժնիկը Գորկու հերոսներին մոտեցնում է մեզ, ժամանակակից մարդկանց, որոնք կրկին ու կրկին ապրում են ճգնաժամերով առանձնացող աշխարհում»,֊ նշված է բեմադրության նկարագրության մեջ։

«Bitef» թատերական փառատոնի կարևոր խնդիրներից մեկը երիտասարդ հեղինակների մասսայականացումն է։

Ասենք որ Բելգրադում անցկացվող թատեական ստուգատեսի նկատելի բեմադրություններից մեկը կդառնա Լիտվական «Neon Realism» ընկերության «SUN & SEA» պերֆորմանսը, որը 2019թ․֊ին Վենետիկի բիենալեում արժանացել է «Ոսկե առյուծի»։ Պերֆորմանսի 24 մասնակիցները պառկած ավազին ակապելլա երգում են սպառողական հասարակության և բնապահպանության հիմնախնդիրների մասին, իսկ հանդիսատեսները վերևից դիտում են նրանց։

Լիտվացի արտիստների ներկայացումը «Bitef»֊ի միակ երաժշտական բեմադրությունը չէ։ Այդ ժանրով են իրենց «Singing Youth» բեմադրությունը ներկայցնում նաև Բուդապեշտի «Trafo House of Contemprorary» ընկերության արտիստները։ Սա օպերետ է, որը նույնպես ակապելլա է կատարվում, իսկ լիբրետտոն կազմվել է հանրային տարածության մեջ կամ ԶԼՄ֊ներով քաղաքական գործիչների բարձրաձայնած հայտարարություններից։ Բեմադրության գլխավոր իմաստն այն է, որ մշակույթը և մասնավորապես երաժշտությունը առանցքային դեր ունեն քաղաքականության մեջ և հասարակական կյանքում։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 313 անգամ